Ներքին 1 տարի առաջ - 15:55 12-01-2025

Բա որ միասնական չառնեք ու անվճար երթևեկեք, ի՞նչ են անելու, իջեցնելո՞ւ են ավտոբուսից, թե՞ ծեծելու են

ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Գիտե՞ք՝ ինչու են թանկացնելու ավտոբուսը, որովհետև դուք հարմարվեցիք իրենց որոշումներին ու հերթեր կանգնեցիք, որ Թել սելլից քարտ գնեք, որ անհասկանալի տեղում նույնականանաք, երբ պարզվի, թե ձեր տվյալների բազան որտեղ է հավաքվում, երբ չորս օրից ձեր տոմսը վավեր չէ, երբ ավտոբուսը նույն ծանրաբեռնվածությամբ է աշխատում, երբ կանգառներում շարունակում եք ժամերով կանգնել:

Բա որ միասնական չառնեք ու անվճար երթևեկեք, ի՞նչ են անելու, իջեցնելու են ավտոբուսից, թե՞ ծեծելու են, թե ձերբակալելու են, քանիսի՞դ, իրականում ոչ մեկիդ, քանի որ սրանք պարզ կանոններ կարգավորել չգիտեն, ուր մնաց, թե կազմակերպված ու միասնական գործողությունը...

Հա, թանկարժեք տոմսերը մի ամսից կգնեք, աշխատավարձի ամբողջ գումարը կծախսեք, որ գործի գնաք, բայց ինչի համար եք գործի գնում, երբ ստացածը պետք է տաք ավտոբուսին ու էդ գումարով մարդիկ մի օրում թռնեն ԱՄՆ, հետ գան ...

Դե, բարի վայելում, ինչ խոսք, ինչ ցանեք այն էլ կհնձեք:

Հա, ի դեպ ես չեմ գնել ու չեմ էլ պատրաստվում գնել: Կամ ոտքով կգնամ, կամ տաքսիով, բայց իրենց կանոնները ինձ չեն պարտադրի...»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում