Ներքին 1 տարի առաջ - 15:25 05-01-2025

Երևանում 3 հնդիկներ մուտք են գործել մեկ այլ հնդիկի բնակարան, ծեծի ենթարկել, հափշտակել 200 000 դրամ. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 3-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, պարզվել է, որ 2025թ.-ի հունվարի 1-ին ազգությամբ հնդիկ ոմն՝ Հուսանդիպը և ոմն Բլիհարջուտը և ոմն Տրնջիտը ապօրինի մուտք են գործել Այգեկցի 97/1 հասցեում գտնվող ազգությամբ հնդիկ ոմն՝ Ակաշի ժամանակավոր բնակության վայր և ծեծի ենթարկել վերջինիս, պահանջելով գումարի տեղը հայտնել, որից հետո իմանալով գումարի տեղը ոմն Հուսանդիպը վերցրել է Ակաշին պատկանող 200 հազար դրամը և մյուս անձանց հետ դիմել փախուստի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական ոստիկանների, ապա նրանց միացած ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում, պարզվել է, որ ոմն Ակաշը հանդիսանում է նշված հասցեում բնակվող 27-ամյա Ակաշ Լքնպալ Աշոկ Կումարին, ոմն Հուսանդիպը հանդիսանում է 24-ամյա Հուսանդիպ Ռաջկումարին, իսկ ոմն Բլիհարջուտը հանդիսանում է Մանուշյան փողոցի բնակիչ 36-ամյա Բլիհարջուտ Սինգհ Ռաջիտ Սինգհը, իսկ Տրնջիտը հանդիսանում է Կոմիտասի պողոտայի բնակիչ 28-ամյա Տրնջիտ Սինգհ Մուկան Սինգհը:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հունվարի 3-ին Ակաշ Կումարին հրավիրվել Է ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչություն և ներկայացրել կատարվածը, իսկ նույն օրը ժամը 17։30-ի սահմաններում Երևան քաղաքի տարբեր հասցեներից Բլիհարջուտ Սինգհը, Հուսանդիպ Ռաջկումարին և Տրնջիտ Սինգհը ավազակային հարձակում և բնակարանային գողություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և կազմված փաստաթղթերով հանդերձ ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
11:16 Անի Ավետիսյանի և որդու լուսանկարը՝ հիվանդանոցից. տղան ևս վիրավորվել է ադրբեջանցու հարձակումից
17:48 Ինչպես է Պուտինը նշել ծննդյան օրը. Պեսկովը մանրամասներ է հայտնել
13:17 Զելենսկին չափն անցել է. Մասկը կարծում է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք
15:41 Նոյեմբերյանում 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է
18:13 Զելենսկին խոստացել է ընտրություններ անցկացնել ՌԴ-ի հետ 60-օրյա հրադադարի դեպքում
14:28 Զելենսկին վայելում է ուկրաինացի ժողովրդի աջակցությունը, և հենց նա ունի ընտրելու իրավունքը. Սիբիգան՝ Թրամփին
09:05 Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, պարեկները վնասազերծել են զինված անձին