Ներքին 1 տարի առաջ - 14:38 30-12-2024

ԿԳՄՍՆ աշխատակիցներն այցելել են Լոռու մարզի հուշարձաններ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցները «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն», «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»» ՊՈԱԿ-ների մասնագետների հետ այցելել են ՀՀ Լոռու մարզի մի շարք հուշարձաններ, որոնք նորոգվում և վերականգնվում են նախարարության միջոցներով և պատվերով։

Մասնագետներն այցելել են Քոբայրավանք, որտեղ նորոգվում են երեք մատուռների տանիքածածկերը։ Մարիամաշեն և դրան կից փոքր մատուռի տանիքները նորոգված են, աշխատանքներն՝ ավարտված, երրորդ մատուռի տանիքածածկի նորոգումը կավարտվի 2025 թվականին։

Լոռի բերդ ամրոցի տարածքում ավարտին են մոտենում զբոսաշրջիկների սպասարկման համար նախատեսվող տեղեկատվական մոդուլային կենտրոնի կառուցման աշխատանքները: Այն կավարտվի 2025 թվականին:

Մասնագետները ծանոթացել են նաև Լոռի բերդի պարսպապատի, բաղնիքի և եկեղեցու վերականգնման աշխատանքներին՝ որակը գնահատելով բավարար։ Ավարտվել են նաև Ամրակից գյուղի Սբ Նիկոլայ Հրաշագործ եկեղեցու՝ 2024 թ․ նախատեսված աշխատանքները, վերականգնվում է տանիքը։

Վերը նշված բոլոր աշխատանքները կշարունակվեն 2025 թվականին։

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
22:26 ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի՝ Հ1-ի եթերում արտահայտած «ֆանտաստիկ» ստերին կանդրադառնամ մի փոքր ուշ. Դավիթ Ղազինյան
21:42 Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին
20:44 Ճանճ՝ «Ամասիայի» պանրի մեջ. ինչպես ընտրել անվտանգ սնունդ, երբ խանութների հանդեպ վստահությունը կորչում է
23:13 Արտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ում
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը