Ներքին 3 տարի առաջ - 14:49 19-05-2023

ՄԻՊ-ն անձամբ չի այցելել Գայանե Հակոբյանին, աշխատակիցներն են տեսակցել

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները նախօրեին հանդիպել են զոհված զինծառայողների ծնողների հետ։

Մասնավորապես, այց են իրականացրել ոստիկանության Շենգավիթի բաժին, առանձնազրույց ունեցել նրանց հետ։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ՄԻՊ մամլո խոսնակ Արթուր Ասլանյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ նշված հարցի վերաբերյալ պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարին ստացվել են ահազանգեր, այդ թվում՝ ՀՀ ԱԺ պատգամավորների և փաստաբանների կողմից։

«Մայիսի 18-ի վաղ առավոտյան պաշտպանի ներկայացուցիչները 2-րդ այցն են իրականացրել ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր և առանձնազրույց ունեցել Հակոբյանի հետ։

Տեղում ծանոթացել են նրա առողջական վիճակին և դրա հետ կապված բժշկական փաստաթղթերին։ Արձանագրվել է, որ նրա մոտ առկա են որոշակի առողջական խնդիրներ և նա հրաժարվել է սննդի ընդունումից։ Հակոբյանի պահման վայրի վարչակազմի վերաբերմունքի և պահման պայմանների վերաբերյալ բողոքներ չեն ներկայացվել։ Պաշտպանի ներկայացուցիչների կողմից իրականացված այցերի շրջանակում պետական մարմինների ու պաշտոնատար անձանց վերաբերյալ ներկայացված բողոքներն արդեն իսկ ամփոփվել են և անհրաժեշտ պարզաբանումներ ստանալու նպատակով համապատասխան գրություններ են ուղարկվել իրավասու մարմիններին»։

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
22:26 ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի՝ Հ1-ի եթերում արտահայտած «ֆանտաստիկ» ստերին կանդրադառնամ մի փոքր ուշ. Դավիթ Ղազինյան
21:42 Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
23:13 Արտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ում
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն