Ներքին 1 տարի առաջ - 11:46 29-12-2024

Ռուս-ադրբեջանական, իսկ հիմնականում` ռուս-թուրքական հարաբերություններում խորքային խնդիրներն կան

Ադրբեջանական ավիաընկերության ինքնաթիռի վթարից հետո, Բաքվի ողջ քարոզչությունը հակառուսական հիստերիայի մեջ է: Այս մասին գրում է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Սկզբում արհեստական հանրային պահանջի ֆոն ձևավորեցին, որ ՌԴ-ն պետք է ներողություն խնդրի, թեև նման դեպքերում հենց այդպես էլ լինում է, հետո սկսեցին տոնել ՌԴ նախագահի հնչեցրած ներողությունը` այն անուղղակի ներկայացնելով որպես ադրբեջանական ճնշման արդյունք:

Ռուս-ադրբեջանական հարաբերությունների դաշնակցային բնույթն ակնհայտորեն իրավիճակային բնույթ ունի, որը մի կողմից ձևավորվեց Հարավային Կովկասում ՌԴ ավանդական դաշնակցի` Հայաստանի հետ խաթարված հարաբերությունների բացը լրացնելու, մյուս կողմից` ռուս-ուկրաինական ճգնաժամում միջազգային սանկցիաները մեղմելու-շրջանցելու նպատակով:

Սակայն իրականում ռուս-ադրբեջանական, իսկ հիմնականում` ռուս-թուրքական հարաբերություններում խորքային խնդիրներն կան, որոնք արտաքուստ քիչ են արտահայտվում, սակայն ռեալպոլիտիկում` թշնամական են:

Անկախ քաղաքական առանձնահատկություններից և երևացող պրոցեսներում այս երկրների միջև հրապարակային արտահայտվող ջերմությամբ, և´ Հարավային Կովկասում, և´ Մերձավոր արևելքում, Թուրքիան ու Ադրբեջանն իրենց քաղաքականությամբ տարբեր բնույթի հարվածներ են հասցրել ռուսական ազդեցությանն ու իմիջին:

Դեռ չեմ խոսում Սիրիայի տարածքում թուրքական ՀՕՊ-ի կողմից ՌԴ ռազմական ինքնաթիռի խոցման, 44-օրյա պատերազմի վերջին օրերին, Երասխի հատվածում, ադրբեջանցիների խոցած ռուսական ուղղաթիռի կամ 2023 թվականին, Արցախի դեմ ադրբեջանական հարձակման օրերին, 6 ռուս խաղաղապահներ սպանելուն, որոնց թվում էր նաև ռուսական առաքելության հրամանատարի տեղակալը:

Բարդ իրավիճակները որպես կանոն միքայլանի կամ պարզ լուծումներ չեն ենթադրում, սակայն միջազգային հարաբերություններում իրենց շահերն առաջ են մղում կամ նվազագույնը չեն կորցնում այն երկրները, որոնք երկարաժամկետ խաղացողներ են, կարողանում հնարավորինս ճշգրիտ գնահատել ռազմաքաղաքական իրադրությունը տարբեր ժամանակային կտրվածքով և ըստ այդմ` պրագմատիկ հարաբերություններ, ռազմավարական գործընկերություն կամ դաշնակցային հարաբերություններ կառուցում այս կամ այն երկրի կամ կառույցի հետ:

ՀԳ. Այս համատեքստում ՀՀ իշխանության որդեգրած կուրսին կամ անելիքներին չեմ անդրադառնում, որովհետև սրանց արածի հետևանքը` մեր գլխին բերած հսկայական տարածքային և մարդկային կորուատներն են»,- գրել է նա:

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո