Մամուլ 1 տարի առաջ - 08:22 28-12-2024

Ագրարայինում կրճատումներ են սպասվում․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Ագրարայինում մեծաքանակ կրճատումներ են սպասվում: Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի տարեվերջյան ամփոփիչ նիստն արդեն երկու անգամ հետաձգվում է։ Մեր տեղեկություններով, հետաձգման պատճառը ռեկտորի պարտականությունները կատարող Հ․ Զաքոյանի կողմից խորհրդին ներկայացվող նոր հաստիքացուցակի նախագիծն է, որով նախատեսվում է 2025թ․ համալսարանում իրականացնել մեծաքանակ կրճատումներ։

Ըստ համալսարանից ստացվող լուրերի, փակվելու է նաեւ համալսարանի Շիրակի՝ ակադեմիկոս Մ. Գ. Թումանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջը, որը հիմնադրվել է 1922 թվականին։ Հիշեցնենք, որ ագրարայինի հոգաբարձուների խորհրդի համանախագահներն են էկոնոմիկայի եւ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Արաքսյա Սվաջյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը