Ներքին 1 տարի առաջ - 19:15 27-12-2024

ՔՊ-ն այս տարիների ընթացքում երբեք գործընկեր չի եղել. «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար

Oragir.News-ի թղթակցի փոխանցմամբ` «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են գյումրեցիների հետ։

Գյումրիի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը ներկայացրել է իրենց խմբակցության արած աշխատանքները։

«Ընդհանրապես ՏԻՄ համակարգում տարին պետք էր սկսել բյուջեի հաստատումով, բայց 2024-ի բյուջեն ի սկզբանե չհաստատվեց ու սկսվեց վայրիվերումների շրջանը։ Ավագանու 5 ուժերից մենք ենք ներկայացրել մեր ծրագրերը, որոնք մնացել են թղթի վրա։ Մենք համենայն դեպս փորձել ենք մեր հնարավորությունները ծառայեցնել ի շահ Գյումրիի ու ի շահ գյումրեցիների։

Մենք փորձել ենք ակտիվ լինել և մի քանի օր առաջ ուղերձ ենք ներկայացրել, որպեսզի արտահերթ նիստ հրավիրենք և Գյումրիի քաղաքապետարանին պատկանող մանկապարտեզները անվճար դարձնելու վերաբերյալ»,-հայտարարեց Կարեն Մալխասյանը։

Մալխասյանի նախաձեռնությանը միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն է դեմ եղել։

Գյումրիի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավարն ասում է`ՔՊ-ն այս տարիների ընթացքում երբեք գործընկեր չի եղել։

Կարեն Մալխասյանը անդրադարձել է նաեւ այն առաջնային խնդիրներին, որոնց մասին տեղեկանում է գյումրեցիների հետ շփումների ժամանակ։

Դրանք տարբեր են ու տարիներով լուծում չեն ստանում։

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
22:26 ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի՝ Հ1-ի եթերում արտահայտած «ֆանտաստիկ» ստերին կանդրադառնամ մի փոքր ուշ. Դավիթ Ղազինյան
21:42 Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
23:13 Արտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ում
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն