Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 19:10 27-12-2024

Տնօրենների կարողությունների զարգացումը դրական ազդեցություն կունենա ամբողջ համակարգի վրա. Արաքսիա Սվաջյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է «Կրթության կառավարում և առաջնորդություն» վերապատրաստման մասնակիցներին՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հավակնորդներին, պատասխանել ծրագրի շրջանակում նրանց հուզող հարցերին:

Ծրագրի նպատակն է ուժեղացնել կրթության կառավարիչների ինստիտուտը՝ զարգացնելով հանրակրթական հաստատությունների տնօրենների առաջնորդության և ռազմավարական պլանավորման հմտություններն ու արդյունավետ կառավարման գիտելիքները:

Վերապատրաստումն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության և «Այբ» կրթական հիմնադրամի համագործակցությամբ՝ «ԵՄ-ն հանուն կրթական բարեփոխումների» ծրագրի շրջանակում ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ: Մասնակցում է տնօրենի շուրջ 60 հավակնորդ:

«Ծրագրի իրագործման երրորդ ամսում ենք, և կարծում եմ՝ թե՛ ձեր, թե՛ մեր ակնկալիքներն այս փուլում բավարարված են. տեսանելի են փոփոխությունները մոտիվացիայի, կարողությունների զարգացման առումներով»,- ողջույնի խոսքում ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։

Ըստ նրա՝ ակնկալվում է, որ տնօրենների կարողությունների զարգացումը դրական ազդեցություն կունենա ոչ միայն կոնկրետ կրթական հաստատության, այլև ամբողջ համակարգի վրա ու նաև կամրապնդի համագործակցային մշակույթը հանրակրթական հաստատությունների կառավարման գործընթացում՝ իրագործելով մենթոր տնօրենների գաղափարը։

«Առաջադեմ ու նորարար գործիքակազմը խթան կհանդիսանա՝ նախաձեռնելու և իրագործելու այնպիսի փոփոխություններ, որոնց կարիքն այսօր կա դպրոցներում: «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխություն ենք շրջանառում, որտեղ մեկ տարվա փորձաշրջանի պահանջ ենք դրել, որպեսզի տնօրենի հավակնորդը հնարավորություն ստանա բացահայտելու իր պոտենցիալը և որոշակի պատրաստվածություն ունենա: Նախատեսում ենք նաև, որ փորձաշրջանի ընթացքում նրա հետ աշխատելու է որևէ մենթոր, որը կօգնի ճիշտ զարգացում ապահովել»,- իրազեկել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Արաքսիա Սվաջյանը նշել է նաև, որ առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է նաև փորձառու և հմուտ տնօրենների գործուղման տարբերակը, որը նպատակ ունի ուժեղացնել դպրոցների կառավարումը համապատասխան կարիք ունեցող հաստատություններում:

Հանդիպման ընթացքում ծրագրի մասնակիցները հարցեր են ուղղել նախարարի տեղակալին, որոնք, մասնավորապես, վերաբերել են տնօրենի մրցույթի կայացման ընթացակարգերին, հավասար պայմանների ապահովմանը, իրավական դաշտի կարգավորումներին, գործառույթների բաշխմանը և ընթացիկ այլ խնդիրների:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ՅՈւՆԻՍԵՖ-ի կրթական ծրագրերի ղեկավար Ալվարդ Պողոսյանը, «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
23:09 Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին
22:52 Եթե լուծումներ կան, ուրեմն բողոք չպիտի լինի, եթե բողոք կա, ուրեմն խնդիր կա. ԱԺ-ում լսումներ կլինեն արցախահայության հարցերի շուրջ
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը