Ներքին 1 տարի առաջ - 17:20 27-12-2024

Օդի աղտոտվածությունը Առողջապահության նախարարությանը հետաքրքիր չէ

Երևանում օդի աղտոտվածությունը շարունակում է բարձր մակարդակի վրա մնալ։ Երևանում օդն ավելի աղտոտված է քան հարևան 2 պետությունների մայրաքաղաքներում՝ Բաքվում և Թբիլիսիում։

Oragir.News-ը Առողջապահության նախարարությունից հետաքրքրվեց, թե ինչ գործուն քայլեր են իրականացվում Երևանում օդի աղտոտվածության ազդեցությունը քաղաքացիների առողջության վրա նվազեցնելու համար։

Նախարարությունից պատասխանեցին, որ իրենց ոլորտում չէ օդի աղտոտվածության խնդիրը։ Երևան քաղաքի մասին է խոսքը, և քաղաքապետարանը պետք է համապատասխան ուսումնասիրություն իրականացնի դրա վերաբերյալ, ինչպես նաև Շրջակա միջավայրի նախարարությունը։

«ԱՆ-ն այն դեպքում կարող է խոսել, եթե նրան տրվի օդի աղտոտվածության շեղման մասին փաստաթուղթ, նորմ կամ նման որևէ փաստաթուղթ, որից հետո մենք նոր կարող ենք խոսել, թե ինչպես է դա ազդում մարդու օրգանիզմի վրա։ Բայց քանի նման խոսակցություն չկա, մենք չենք կարող ասել, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ, և ինչ միջոցներ պետք է ձեռք առնել դրանից խուսափելու համար։ Նախ պետք է ուսումնասիրվի՝ շեղումը ինչքա՞ն է եղել։ Մինչ դա հաշվելը՝ այնքա՜ն գործողություններ կան, որ մենք վերջին օղակն ենք, թե մարդու վրա ինչ ազդեցություն կունենա»,-ասացին Առողջապահության նախարարությունից։

Գերատեսչությունից հավելեցին նաև, որ Առողջապահության նախարարության Հիանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը մանրէաբանական և քիմիական հետազոտություններ է անցկացնում, այլ ոչ թե օդերևութաբանական, որն իրենց հետ կապ չունի։

Ստացվում է, որ քաղաքապետարանում Երևանում օդի աղտոտվածությունը նվազեցնելը օրակարգային հարց չէ, Շրջակա միջավայրի նախարարությունը լուռ է, իսկ Առողջապահության նախարարությունն էլ քայլեր չի ձեռնարկում, քանի դեռ իրեն չեն դիմել։ Այնինչ՝ օդի աղտոտվածությունը կարող է առողջական մի շարք խնդիրներ հարուցել։ Այս վտանգը հաշվի առնելով, զարգացած երկրներում իշխանություններն ուղեցույցներ են հրապարակում, թե քաղաքացիներն ինչպես պաշտպանվեն, որ առողջությանը քիչ վնաս պատճառվի։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ին, ժամը 18։00-ի դրությամբ Երևանում օդի աղտոտվածության ինդեքսը 185 է եղել, որը շատ բարձր է նորմայից և առողջության համար վտանգավոր։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․