Մամուլ 1 տարի առաջ - 08:50 27-12-2024

Աննա Հակոբյանը չի ցանկացել խայտառակվել․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Երեկ տեղեկացանք, որ ԶԼՄ ներկայացուցիչների հետ Աննա Հակոբյանի հանդիպումը չի կայացել։ Վարչապետի կնոջ հրավերն ընդունած լրատվամիջոցների ներկայացուցիչներին նախօրեին տեղեկացրել են, որ հանդիպումը հետաձգվում է, հավանաբար՝ տեղի կունենա հունվարին: Հետաձգման պատճառների մասին չեն հայտնել: Ենթադրվում է, որ տիկնոջ հրավերն ընդունել են հաշված իշխանական լրագրողներ, նա էլ չի ցանկացել խայտառակվել` փոքրաթիվ եւ անհայտ լրագրողների հետ հանդիպման պատճառով։

Հիշեցնենք, որ «Կրթությունը նորաձեւ է» արշավի շրջանակներում Հակոբյանը ցանկություն էր հայտնել «կրթել» նաեւ լրագրողներին, ու խմբագրություններին նամակ էին ուղարկել` առաջարկելով լուսաբանման «ոչ ենթակա» հանդիպմանը երկու անձ ուղարկել` մեկ քաղաքական լրագրող եւ մեկ խմբագիր, եւ նշված վայրում լինել առավոտյան ժամը 8:50-ին` անձը հաստատող փաստաթղթով: Նկատենք, որ այս օրերին տիկինը տարբեր գրառումներ է անում` իրեն ուղղված քննադատական տեքստերից մեջբերումներով, եւ խոստանում է «տգիտության ճիրաններից ազատագրել» իրեն քննադատողներին:

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից