Ներքին 1 տարի առաջ - 23:36 26-12-2024

ՔՊ-ն Գյումրիում մարտական է տրամադրված, պատրաստվում են արտահերթին

Oragir.News-ի տեղեկություններով` այսօր Գյումրիի ՔՊ գրասենյակում ՏԿԵ և էկոնոմիկայի նախարարների գլխավորությամբ գաղտնի նիստ է եղել։ Դավիթ Խուդաթյանը և Գևորգ Պապոյանը Գյումրիի ՔՊ տարածքային կառավարման խորհրդի նիստում քննարկել են Գյումրիի ՏԻՄ արտահերթ ընտրություններին թիմակիցների անելիքները։

Մեր աղբյուրի փոխանցմամբ` կոնկրետ հանձնարարականներ են տրվել, թե ով ինչ պիտի անի։

Պատրաստ են նաև ՔՊ ավագանու անդամների նախնական ցուցակները։



«ՔՊ-ն Գյումրիում մարտական է տրամադրված, պատրաստվում են արտահերթ ընտրություններին։ Սարիկ Մինասյանին հո պատահական չնշանակեցին, հիմա ամեն գնով պիտի քվե ապահովեն, ամեն լծակ օգտագործելու են։

Իրենց խնդիրը մարդ հավաքելն է, ում ասես կգտնես էդ ցուցակների մեջ»,-Oragir.News-ի հետ զրույցում նշեց մեր աղբյուրը։

Հիշեցնենք, որ օրերս նորանշանակ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Գյումրիում լրագրողների հետ զրույցում հայտարարել էր.

«Մենք որպես քաղաքական թիմ ամեն ինչ անելու ենք, որ հաղթենք ընտրություններում: ՔՊ-ն վարչական ռեսուրս օգտագործելու կարիք չունի»:

Նախարարը նաև շեշտել էր, որ ՔՊ-ն հատկապես Գյումրիում վարկանիշի խնդիր չունի։

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
22:26 ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի՝ Հ1-ի եթերում արտահայտած «ֆանտաստիկ» ստերին կանդրադառնամ մի փոքր ուշ. Դավիթ Ղազինյան
21:42 Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
23:13 Արտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ում
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն