Մամուլ 1 տարի առաջ - 08:10 26-12-2024

Վարդենիսի «ընդդիմադիր» քաղաքապետը ՔՊ մտնելու հայց է ներկայացրել ու մերժվել․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի պաշտոնանկության օրը նրա խորհրդական Արամ Մելքոնյանը եւս ազատման դիմում գրեց ու հեռացավ նախարարությունից։ Դավիթ Խուդաթյանի՝ նախարար դառնալուց հետո Մելքոնյանին կանչել են հետ՝ նույն աշխատանքին, սակայն Սանոսյանի ընկերը մերժել է։ Մելքոնյանը մեզ ասաց. «Հետ գնալու առաջարկ եմ ստացել, 5-օրյա ժամկետում իրավունք ունեի դիմումս հետ կանչել, հետ չեմ վերցրել», քանի որ նախընտրում է անձնական բիզնեսներով զբաղվել՝ Վարդենիսում կաթնամթերքի գործարան ունեն, վերջապես ժամանակ ունի ժողովրդի հետ շփվելու։ «Սգո արարողությունների ենք մասնակցում։ Երբ պաշտոնի ես լինում, կտրվում ես այդ ամենից, անգամ՝ բարեկամներից»,- ասաց նա։

Արամ Մելքոնյանը Վարդենիսի նախկին քաղաքապետն էր, վերջին ՏԻՄ ընտրություններից հետո, երբ «Միասնական Վարդենիսն» ու «Ահարոն Խաչատրյան» դաշինքը կոալիցիա կազմեցին, ՔՊ-ն քաղաքապետի աթոռը մեծ պայքարի գնով զիջեց 2 ընդդիմադիր ուժերի կոալիցիային։ ՏԿԵ նախարարությունից հեռանալուց հետո Մելքոնյանը հաճախ է լինում ՔՊ կուսակցության Վարդենիսի գրասենյակում, ասում է. «Մեր շտաբը մեր տունն է, մեր հավաքատեղին»։ Հետաքրքրվեցինք` իսկ Վարդենիսում ընդդիմության եւ իշխանության ճամբարներ կա՞ն, ասում են` ընդդիմության անվան տակ համայնքապետ դարձած նախկին ՀՀԿ-ական Ահարոն Խաչատրյանը ՔՊ մտնելու հայտ է ներկայացրել։ Մելքոնյանը հաստատեց տեղեկությունը. «Քաղաքապետի աթոռին նստելու առաջին օրվանից ՔՊ մտնելու հայտ է ներկայացրել, հարցն այն է, որ ՔՊ-ն չի ընդունում, որովհետեւ մաքուր չեն աշխատում, ճիշտ չեն աշխատում»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը