Ուղիղ եթեր
Միտք Ներքին 1 տարի առաջ - 12:33 23-12-2024

Նիկոլ Փաշինյանը դարձյալ ստում է. Արթուր Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նիկոլ Փաշինյանն այսօր դարձյալ նենգաբար փորձել է մոլորեցնել հայ ժողովրդին՝ պնդելով, թե «1994 թվականից ի վեր, այսինքն հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին»: Այս պնդումը բացարձակ սուտ է։ Ինքը, Փաշինյանը, դեռևս 2020 թվականի հունվարի 25-ին Կապանում կայացած իր «մեծ ասուլիսի ժամանակ» (տևել է 5 ժամ 15 րոպե) հղում է կատարում 2018 թվականի հունվարին հակամարտության կողմերին ներկայացված մի փաստաթղթի վրա, որն ընդունված է կոչել «կրակովյան սևագիր»։ Համաձայն այդ փաստաթղթի «Կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում ՄԱԿ կամ ԵԱՀԿ հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության ազատ կամարտահայտությունը հանդիսացող համընդհանուր քվեարկության անցկացման միջոցով Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը, որը կլինի իրավական առումով պարտադիր և կհամապատասխանի միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին՝ նկատի ունենալով, որ քվեարկությանը դրված հարցը կամ հարցերը չպետք է սահմանափակվեն և կարող են ներառել կարգավիճակին վերաբերող բոլոր տարբերակները»: Ուշադրություն դարձրեք՝ կարգավիճակին վերաբերող բոլոր տարբերակները, ԲՈԼՈՐ։ Սա ինքն է կարդացել, ես չէ։ Իր խոսքերն են, իր մեջբերումն է իր ժառանգած բանակցային գործընթացի մասին, կարգավորման առաջարկի մասին։ Հրաժարբեց, գնաց Ալիևի հետ սեպարատ գաղտնի բանակցությունների ու ունենք, ինչ որ ունենք․․․․

Փաստաթղթից հեռանանք, դիմենք պարզ տրամաբանությանը։ Եթե Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը համաձայվել էին, որ Արցախի լինի Ադրբեջանի կազմում, բա 1996-ից մինչև 2018 ի՞նչ էին բանակցում։ Ադրբեջանը, որտեղ նստում ու վեր էր կենում Արցախին առաջարկում էր «ինքնավարության բարձրագույն աստիճան»։ Բա եթե հայկական կողմերը դրան համաձայն էին, ինչո՞ւ խաղաղության համաձայնագիր չկնքվեց։ Հիմնավորումը մեկն է, փաշինյանը ստում է։ Լևոն Տեր-Պետրոսյանի լիսաբոնյան տապալումից հետ, 1998-ին արդեն Ադրբեջանում հայկական ինքնավարության առաջարկ չի եղել։ 2001-ին Մեղրիով միջանցք/ճանապարհի դիմաց (որը չէր խոչնդոտելու Իրանի հետ հաղորդակցությունը, ի տարբերություն սրանց «խաղաղության խաչմերուկի») Լեռնային Ղարաբաղն ու Լաչինի շրջանն անցնում էին Հայաստանին։ Ու վերջապես 2006-ին մշակված Հիմնարար կամ «մադրիդյան» սկզբունքները ենթադրում էին, որ Արցախի ժողովուրդը ստանալու էր իր քաղաքական ճակատագիրը քվեարկությամբ որոշելու իրավունք։ Եվ այդ իրավունքը ոչնչով սահմանափակված չէր, վկան Փաշինյանի մեջբերած թուղթը։

Ինքը եկավ, կործանեց ողջ բանակցային գործընթացը։ Նույնիսկ Տեր-Պետրոսյանին պարտադրած կարգավորումն ավելի լավ էր, քան այն ինչ մենք ունենք այսօր։ Այսօր, փաշինյանի օրոք, թուրքերն են Արցախում։ Դա է իր գործունեության հետևանքը։ Ու թող չփորձի պատմությունը խեղաթյուրելով, հայրենիքի համար պայքարած մարդկան մեղադրելով, արդարացնի այս հանցագործությունը․․․․․»:

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
21:35 Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ԱԲ-ի 3 գլխավոր սպառնալիքների մասին
17:48 Երեխաները էդ օրը տանը պտի չլնեին, իմանալով, որ խուզարկություն է լինելու, ձեր երեխաները տանն են եղել
23:02 Մի օր անգիտակից վիճակում կմտնեն, իրենց տներում խուզարկություն կիրականացնեն․ Գեղամ Մանուկյան
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
19:05 Ի՞նչ փաստեր ունեք՝ մեր իրավապահ համակարգին նման մեղադրանք ներկայացնելու համար․ Արամ Քոչարյան
18:06 Վարչապե՞տ, թե՞ վարչապապ. մեծ բողոքական Փաշինյանը քննում է, թե ով ինչպես աղոթի
19:43 Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը վերադարձել են Մեծ Բրիտանիա
20:30 Եվրոպան այլ ակնկալիքներ ունի. ԹՐԻՓՓ-ը կարող է լղոզվել ՏՐԱՍԵԿԱ-ի մեջ