Ներքին 1 տարի առաջ - 13:01 21-12-2024

Զանգել են և այցելել․ որոշ ՔՊ-ականներ ցավակցել են Աղազարյանին

Նախորդ գիշեր մահացել է ԱԺ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի կինը:

Oragir.News-ն այսօր կապ հաստատեց Հովիկ Աղազարյանի հետ, հայտնեցինք մեր խորին ցավակցությունները և անկախ պատգամավորից հետաքրքրվեցինք՝ արդյոք իր նախկին թիմակիցները հայտնե՞լ են ցավակցություն կամ այցելե՞լ են նրան։

«Շատերն են ինձ ցավակցել։ Անուններ չեմ տա, բայց և՛ զանգով են ցավակցել, և՛ այցելել են»,- ասաց պատգամավորը։

Աղազարյանը չցանկացավ անուններ նշել, սակայն պարզ չէ՝ այդպես են խնդրե՞լ ցավակցություն հայտնած ՔՊ-ական նախկին գործընկերները, թե՞ անուններ չտալը Աղազարյանի նախաձեռնությունն է։ Հաշվի առնելով, թե նախկին թիմակիցները ինչ բացասական գնահատականներ են տվել նրան, ենթադրելի է, որ իրականում ոչ ոք չի ցավակցվել։ Եթե այդպես է, ապա դա շատ ամոթ է ՔՊ-ի համար։

Նշենք նաև, որ Հովիկ Աղազարյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ կնոջ հուղարկավորությունը տեղի կունենա վաղը՝ Սուրենավանում։

Հիշեցնենք, որ Հովիկ Աղազարյանի կինը մոտ 10 օր առաջ սրտի վիրահատություն էր տարել, նա մի քանի օր կոմայի մեջ էր։

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
23:13 Արտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ում
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»
07:55 ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի տեսանյութը․ «Իրավունք»