Ներքին 1 տարի առաջ - 19:39 20-12-2024

ՔԿ-ն կես տարի է՝ չի վերադարձնում Արցախի նախագահի ավտոմեքենան

Արցախի Հանրապետության վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի ծառայողական ավտոմեքենան, որ ուղիղ կես տարի առաջ հատուկջոկատայինները առգրավել էին, շարունակում է մնալ իրավապահների մոտ։

Oragir.News-ի հետ զրույցում փաստաբան Ռոման Երիցյանն ասաց, որ այս ընթացքում դիմել են Քննչական կոմիտե, սակայն որևէ տեղեկություն չեն տրամադրում, միայն նշում են, որ վարույթի շրջանակներում է։

«Մեզ պարզաբանում են, որ պարտավոր էինք ավտոմեքենան հանձել իրավասու մարմիններին, բայց չենք հանձնել։ Որ հարցնում ենք՝ այդ պարտավորությունը ինչի՞ց է առաջացել, այսինքն՝ ինչ-որ օրենք կա՞, Կառավարության որոշում կա՞, որ պարտավոր էինք, բայց չենք կատարել, ընդհանրապես չեն պատասխանում։

Ասում ենք՝ լավ, ինչ-որ բարոյական նորմերով պարտավոր էինք, ո՞վ է այդ իրավասու մարմինը, դա էլ չեն ասում։ Միայն կրկնում են՝ պարտավոր էիք հանձնել իրավասու մարմիններին, չեք հանձնել։

Նախագահը Կառավարությանը դիմում էր գրել՝ ի՞նչ պետք է անենք այս ավտոմեքենաների հետ, արձագանքեք, բայց Կառավարությունը չէր արձագանքել նախագահին, ոչ մի պատասխան չէր տվել։ Իսկ հիմա ասում են՝ պարտավոր էիք հանձնել իրավասու մարմիններին։ Ո՞վ է այդ իրավասու մարմինը, ինչո՞վ է պարտավոր եղել, եթե պարտավոր է եղել, ինչո՞ւ դիմումին չեք պատասխանել»,- ասաց Ռոման Երիցյանը։

Դիտարկմանը, գուցե իրավասու մարմինին հանձնել ասելով նկատի ունեն թողնեիք Արցախում՝ ադրբեջանցիներին, Ռոման Երիցյանն այսպես արձագանքեց․

«Կարծում եմ, որ իրավասու մարմինը ըստ իրենց տրամաբանության, այո, ինչո՞ւ չեք թողել Ադրբեջանի իշխանությանը, ինչո՞ւ եք բերել, հասցրել Հայաստան։ Քրեական գործը հարուցված է այն բանի առթիվ, որ Ադրբեջանը բացթողնված օգուտ ունի, այսինքն՝ կարող էր այդ ավտոմեքենան մնալ այնտեղ, իսկ հիմա վնաս է հասցվել նրանց։

Հիշեցնենք, որ 2024 թվականի հունիսի 21-ին դիմակավորված հատուկջոկատայինները, կոտրելով ՀՀ-ում Արցախի ներկայացուցչական շենքի դարպասները, մտել էին բակ և առգրավել ԱՀ նախագահի ծառայողական ավտոմեքենան։

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
23:13 Արտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ում
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»
07:55 ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի տեսանյութը․ «Իրավունք»