Ներքին 1 տարի առաջ - 16:23 20-12-2024

Կրճատել աշխատաժամանակը, պահպանելով աշխատավարձերը․ ԱՍՀՆ

Հայաստանի աշխատանքային օրենսգրքում և «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է կրճատել աշխատաժամանակի տևողությունը՝ պահպանելով աշխատավարձի չափը։

Նախագծի հեղինակը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է։ Նախագիծը հրապարակվել է e-draft իրավական ակտերի նախագծերի միասնական հարթակում։

Օրական աշխատանքային ժամերի քանակը նախատեսվում է կրճատել 8 ժամից մինչև 7 ժամ, շաբաթական աշխատանքային ժամերի քանակը՝ 40 ժամից մինչև 35 ժամ, փոփոխությունները չեն հանգեցնի աշխատավարձերի կրճատման, և նվազագույն աշխատավարձը կվերանայվի՝ համահունչ նոր աշխատաժամանակին։

Այս փոփոխությունները նպատակ ունեն բարելավել աշխատանքի և անձնական կյանքի բալանսը՝ ստեղծելով հնարավորություններ աշխատողների համար ավելի շատ ժամանակ հատկացնել ընտանիքին, հանգստին և ինքնազարգացմանը, նվազեցնել սթրեսը և առողջապահական խնդիրները՝ հատկապես սրտանոթային հիվանդությունները և հոգեկան լարվածությունը, բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը և արտադրողականությունը, ինչպես ցույց են տալիս միջազգային փորձն ու ուսումնասիրությունները, նպաստել նոր աշխատատեղերի ստեղծմանը, ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածներում։

Փոփոխությունների արդյունքում ակնկալվում է ծախսերի և եկամուտների որոշակի աճ՝ կապված հնարավոր նոր հաստիքների ստեղծման հետ։ Սակայն ընդհանուր առմամբ, պետական բյուջեի վրա անմիջական բացասական ազդեցություն չի կանխատեսվում։

Նախագծերի ընդունման դեպքում դրանք կսկսեն գործել պաշտոնական հրապարակումից երեք ամիս անց։

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
23:13 Արտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ում
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»
07:55 ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի տեսանյութը․ «Իրավունք»