Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 16:40 19-12-2024

Փաշինյանն աղուհացով կդիմավորի իր հայրենակիցներին․ հարցում՝ ադրբեջանցիների «վերադարձի» մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ շուրջ 300,000 ադրբեջանցի պաշտոնապես դիմել է Հայաստանի ղեկավարությանը, որպեսզի իրենց վերադարձի, վերաինտեգրման համար պայմաններ ստեղծվեն։ Նա ասել է, որ խոսքը 1980-1990-ականներին Հայաստանից հեռացած ադրբեջանցիների մասին է:

«Նրանք վերադառնալու իրավունք ունի: Հայաստանի ղեկավարությունից դեռ պատասխան չենք ստացել, թե ինչպես են տեսնում ադրբեջանցիների՝ «իրենց պատմական հողեր» վերադառնալու գործընթացը», - ասել է նա: Նշենք, որ Ալիևը «ադրբեջանցիների պատմական հողեր» ասելով նկատի ունի ՀՀ ինքնիշխան տարածքը:
Հատկանշական է, որ ՀՀ կողմից այս հայտարարություններին արձագանք չի եղել։ Մեկնաբանություն ստանալու մեր բոլոր փորձերը ևս չհաջողեցին։

Oragir.News-ն այսօր շրջեց մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղեց․ «Ի՞նչ եք կարծում, ինչ պատասխան կտա Նիկոլ Փաշինյանը Հայաստան վերադառնալ ցանկացող 300․000 ադրբեջանցիներին»։
Հարցվածների զգալի մասը նշեց, որ իրենք դեմ են, որ ադրբեջանցիները երբևէ գան Հայաստան։

Քաղաքացիներից ոմանք էլ նշեցին, որ Նիկոլ Փաշինյանը կընդունի ադրբեջանցիներին, քանի որ ինքն էլ է թուրք։

Քաղաքացիներից մեկը նշեց, որ Նիկոլ Փաշինյանն աղուհացով կդիմավորի իր հայրենակիցներին։
«Կընդունի էլ, տեղ էլ կտա։ Դրանք ո՛չ արցախահայերն են, ո՛չ սիրիահայերն են։ Դրանք իր բարեկամներն են»,- ասաց նա։

Մեկ այլ անցորդ էլ նշեց, որ նման բան չպետք է տեղի ունենա․ «Եթե հայրենասեր մարդ լինի, պետք է մերժի։ Ինչ այլ պատասխան կա այստեղ»։

«Արդեն ոչինչ չի հետաքրքրում»,- անտարբեր ասաց մի կին։
Անցորդներից մեկն էլ նշեց, որ կարող է ասել, թե ինքն ինչ կանի․ «Համենայնդեպս ես պատրաստ չեմ թուրքի հետ ապրելու»։

Մեկ այլ քաղաքացի էլ պատասխանեց․ «Կասի թող բոլորը գան, դառնա թուրքամետ Հայաստան։ Պարտադիր կընդունի ու բոլոր հայերին կսարքի թուրք»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը