Միտք Ներքին 1 տարի առաջ - 10:52 19-12-2024

Ընթացիկ ժամանակահատվածն իր մեջ բազմաթիվ սպառնալիքներ է պարունակում ՀՀ-ի դեմ սադրանքների պայմաններում

Սիրիայում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետո վերլուծական հիմնական քննարկումներն այն հարցի շուրջ են, թե ո՞րն է լինելու հարձակման կամ ներքին փլուզումների հաջորդ կանգառը, այս մասին գրում է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Եթե հաշվի առնենք, որ հիմնական մեխը կապված է Իրանի և տարբեր երկրներում գործող պրոիրանական ուժերի հետ, ապա մի կողմից լարվածության մեծ հավանականություն է առկա Իրաքի ու Եմենի ուղղությամբ:

Մյուս կողմից` մեզ ուղիղ վերաբերող մասով, անչափ վտանգավոր է այն հանգամանքը, որ Իրանի դեմ նոր ճնշումների համատեքստում, փորձվելու է մի կողմից նրա դեմ հնարավոր հարվածների առավել լայն պլազդարմ ձևավորել, մյուս կողմից, վերջինիս շուրջ անկայունության միջավայր ձևավորել, ինչը պետք է իրականացվի հարևան պետությունների տարածքում կամ միջոցով:

Ինչպես Սիրիայում և այլ երկրների դեպքում եղավ, նման իրադրության ձևավորման դեպքում կարող է որոշակի կոնսեսուս ձևավորվել և ճնշումների ծանր չափաբաժիններ ստանան նաև Իրանի հարևան երկրները:

Հարավային Կովկասն այս օպերացիայի վտանգավոր ուղղություններից է, իսկ Հայաստանն առհասարակ փոթորիկների շրջափուլից որևէ ձևով դուրս չի գալիս:

Ընթացիկ ժամանակահատվածն իր մեջ բազմաթիվ սպառնալիքներ է պարունակում ինչպես Հայաստանի դեմ հնարավոր սադրանքների, այնպես էլ` ՀՀ իշխանության թուլամորթության և կախվածության պայմաններում, վտանգավոր պրոցեսներում ներքաշվելու առումով»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը