Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 21:22 18-12-2024

Օրվա ամփոփում․ 18․12․2024

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է օրվա լուրերը։

Արցախի ավելի քան 150 հազար բնակչությանը էթնիկ զտումների ենթարկած և Արցախը հայաթափած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանից պահանջում է ապահովել ադրբեջանցիների այսպես կոչված վերինտեգրումը։

Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպմանը հայտարարել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ը կդառնա համագործակցության և անվտանգության միջանցք՝ ոչ միայն տարածաշրջանի, այլ նաև արտատարածաշրջանային այլ պետությունների համար։ Նրա խոսքով՝ միջանցքի բացումը բխում է ոչ միայն Թուրքիայի և Ադրբեջանի, այլև տարածաշրջանի բոլոր երկրների շահերից: Այս հայտարարությանը արձագանքել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պնդելով՝ Զանգեզուրի միջանցք» չի լինելու։

Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 2-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազությունը պահանջում է Հաշվեքննիչ պալատի նախկին նախագահ և առողջպահության նախկին փոխնախարար Լևոն Յոլյանից բռնագանձել 6 անշարժ գույք, 1 միլիարդ 723 միլիոն դրամ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
10:00 Աբովյանում «մեգանախագծերի» մրցավազք է, բայց դեռևս միայն ձախողված
23:00 Կոյուղաջրերը լցվում են նկուղները. Գյումրիի բազմաբնակարան շենքում անելանելի դրություն է
21:45 Սաղ տունը ջրի մեջ կորել էր, երեխեքը գետինն են քնել. գյումրեցի
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
21:01 Հայաստանի նախագահին դրոշ չեն ծախում
09:19 Ինչպես Արցախյան 1-ին պատերազմի ժամանակ Սարիբեկ Մարտիրոսյանը փրկեց փոքրիկ աղջկան
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև
09:52 60-ամյա վարորդը «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի թափքից քարերն ու հողակույտը բեռնաթափելիս կողաշրջված հայտնվել է ձորում․ կա վիրավոր
19:44 Ռուս երկաթուղային աշխատողների փորձն էր, որ օգնեց ՀՀ-ին պահպանել մրցակցային առավելությունը․ Գալուզին