Մամուլ 1 տարի առաջ - 07:15 17-12-2024

Անդրանիկ Քոչարյանը, կոռուպցիոն թեմաներն ու Արփի Դավոյանի մանդատը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սկիզբը դեկտեմբերի 11-ի համարում…

Նիկոլ Փաշինյանի զայրույթն իր տիրույթից հեռացնելու համար Անդրանիկ Քոչարյանը նոր մարտավարություն է մշակել: «Ժողովուրդ» օրաթերթի՝ ՔՊ-ին մոտ կանգնած իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ Քոչարյանը Արփի Դավոյանի միջոցով անարդարության դեմ բունտ է բարձրացրել իշխող կուսակցության բարձրագույն մարմնում:

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները ՔՊ վարչության և ակտիվի նիստերից որոշ մանրամասներ են հայտնում, որոնց ընթացքում Արփի Դավոյանը բոլորի ներկայությամբ Նիկոլ Փաշինյանից «հաշվետվություն» է պահանջել, թե՝ «ինչով կբացատրեք, պարո՛ն վարչապետ, այն իրողությունը, որ բոլոր պատգամավորները ստանում են նույն աշխատավարձը, սակայն կան պատգամավորներ, որոնք ակնհայտորեն առավել բարեկեցիկ են ապրում, թանկարժեք են հագնվում, տուն (տներ) ու մեքենաներ են գնում…»: Նիկոլ Փաշինյանը կլորացրած աչքերով լսել է իրեն ուղղված ակնհայտ ճշմարտությունը և պահանջել՝ ինչ խոսվում է, պետք է ներկայացվի փաստերով:
Անդրանիկ Քոչարյանը մենակ չի թողել Դավոյանին, երկրորդել է նրա ասածները, ասել, որ կոռուպցիան իշխանության ներսում անթույլատրելի չափերի է հասել: Արփի Դավոյանն էլ մի քանի ակնարկներ է արել որոշ պատգամավորների՝ այդ թվում և Սիսակ Գաբրիելյանի մասով:

Նկատենք, որ մինչ Անդրանիկ Քոչարյանի պաշտոնազրկման վտանգը, նրանք բոլորը «հաշտ» էին կոռուպցիայի հետ, բայց երբ սկսեց երերալ ԱԺ պաշտպանության ԱԱ և ՆԳ հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնը, Քոչարյանն ու իր ազդեցության տակ գտնվող պատգամավորները հիշեցին կոռուպցիայի, անհավասարության, անարդարության մասին:

Ու հենց սա հաշվի առնելով՝ ՔՊ վարչությունում և կուսակցության ակտիվի մեջ Արփի Դավոյանը կորցրել է իր վստահությունը՝ որպես հավատավոր թիմակից: Անգամ ԱԺ պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանն ու նրա կողմնակիցները թիմի ներսում հայտարարել են, թե Արփի Դավոյանի պահվածքը դավաճանական է, քանի որ չի կարելի թիմակիցներին քննադատել որևէ դեպքում՝ անգամ ներսում: Դե իսկ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի մասին կոռուպցիոն բացահայտումներց հետո Դավոյանը սպառնալից մեսիջներ է ստացել, թե՝ «Քեզ ոչնչացնելու եմ»:

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ Դավոյանը իր մտերիմների շրջանում մտահոգություն է հայտնել, թե քնում-արթնանում է՝ մանդատից կամավոր հրաժարվելու մասին SMS ստանալու վախով: Նրան վտարվածի պես են թիմում վերաբերվում, դրա համար էլ, որպես արդարադատության նախարարի թեկնածու, 1-2 կողմ ձայն ստացավ 15 հոգանոց վարչության նիստում:
Շարունակելի…»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում