Ներքին 1 տարի առաջ - 00:15 14-12-2024

Վանաձորի դպրոցներից մեկի մոտակայքում ծառ է ընկել

Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 16:33-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր քաղաքի դպրոցներից մեկի մոտակայքում ծառ է ընկել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Թատերական փողոցում գտնվող դպրոցի մոտակայքում եղևնին (մոտ 20 մետր) ընկել է կայանած Hyundai մակնիշի ավտոմեքենայի վրա (վարորդ՝ Ա. Դ., ծնված 1986 թ.)։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Ն. Դ.-ն (ծնված 1960 թ․) դիմել են բժշկական կենտրոն, որտեղ հրաժարվել են հոսպիտալացումից։

Փրկարարները ծառը մասնատել և հեռացրել են ավտոմեքենայի վրայից։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
07:55 ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի տեսանյութը․ «Իրավունք»