Ներքին 1 տարի առաջ - 00:07 14-12-2024

Գեմինիդների ասուպային առատ հոսքը տեսանելի կլինի Հայաստանում

Դեկտեմբերի 13-14-ի գիշերը երկնքում տեղի կունենա տարվա ամենառատ ասուպային հոսքերից մեկը՝ Գեմինիդների ասուպային հոսքը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բյուրականի աստղադիտարանի «Ֆեյսբուք»-ի էջը տեղեկացնում է, որ այս յուրահատուկ աստղագիտական երևույթը հասնելու է իր առավելագույն ակտիվությանը դեկտեմբերի 13-14-ի գիշերը՝ ապահովելով մեկ ժամում ավելի քան 100 ասուպի տեսանելիություն՝ կատարյալ մութ երկնքի պայմաններում։

Ըստ աղբյուրի՝ ասուպային հոսքերը առաջանում են այն ժամանակ, երբ Երկիրը, իր տարեկան պտույտի ընթացքում, անցնում է երկնաքարերի կույտերի միջով։ Երկնաքարերը մթնոլորտում այրվում են՝ թողնելով պայծառ հետքեր, որոնք հաճախ անվանում են «ընկնող աստղեր»։ Գեմինիդների հոսքը, որը դիտվում է նոյեմբերի 19-ից դեկտեմբերի 24-ը, այս տարի հատկապես ակտիվ է։

Գեմինիդների ասուպային հոսքը հայտնի է իր պայծառությամբ և ինտենսիվությամբ։ Դրա ռադիանտը՝ ասուպային հոսքի կենտրոնը, գտնվում է Երկվորյակներ (Gemini) համաստեղության ուղղությամբ, ինչից էլ ստացել է իր անվանումը։ Այս հոսքի ասուպները ոչ թե գիսավորի, այլ Փաետոն 3200 աստղակերպի թողած երկնաքարերն են, ինչը նրանց դարձնում է ավելի կարծր և պայծառ։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
07:55 ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի տեսանյութը․ «Իրավունք»