Ներքին 1 տարի առաջ - 23:35 13-12-2024

Մի խումբ ուսանողներ հանդիպել են Արամ Ա Վեհափառ Հայրապետի հետ

Հ.Ե.Հ.Ո.Մ.Ի վարչությունը այցելել է Արամ Ա Վեհափառ Հայրապետին։ Հայտնում են Կաթողիկոսության մամուլի ծառայությունից․

«Չորեքշաբթի, 11 Դեկտեմբեր 2024-ի երեկոյեան, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսին այցելեց Հայ Եկեղեցւոյ Համալսարանական Ուսանողներու Միութեան (Հ.Ե.Հ.Ո.Մ.) վարչութիւնը, գլխաւորութեամբ միութեան հոգեւոր խորհրդատու Հոգշ. Տ. Զաւէն Վրդ. Նաճարեանի։ Այցելութեան նպատակն էր, նոր տարեշրջանի սկզբնաւորութեան, Հայրապետը իրազեկ դարձնել միութեան աշխատանքներուն եւ ստանալ անոր հայրապետական օրհնութիւնը։

Իր որդիական երախտագիտական զգացումները յայտնելէ ետք, Զաւէն վարդապետ Նորին Սրբութեան զեկուցեց միութեան 62-րդ տարեշրջանի ծրագիրներուն մասին։

Այս առիթով ան նաեւ յայտնեց, որ շարք մը ծրագիրներ կարելի չեղաւ իրականացնել Լիբանանի ու Հայաստանի մէջ ստեղծուած կացութեանց պատճառով, սակայն միութիւնը լիայոյս է, որ յառաջիկայ նոր տարուան ընթացքին յիշեալ ծրագիրները իրականութիւն դառնան։

Հայր սուրբին խօսքէն ետք իւրաքանչիւր վարչական հակիրճ կերպով անդրադարձաւ 2024-2025 տարեշրջանի Հ.Ե.Հ.Ո.Մ.ի ծրագիրներուն։

Ապա, Վեհափառ Հայրապետը իր օրհնութեան խօսքը ուղղեց երիտասարդ վարչականներուն։ Ան իր բարձր գնահատանքը յայտնեց հայր սուրբին ու վարչութեան, որոնք հաւատարմութեամբ կ՚իրագործեն միութեան առաքելութիւնը՝ միաժամանակ շեշտելով, որ Հ.Ե.Հ.Ո.Մ.ի գործունէութիւնը, յատկապէս վերջին տարիներուն, ցոյց կու տայ անոր աշխոյժ կեանքը։ Նորին Սուրբ Օծութիւնը ընդգծեց, թէ այսօրուան երիտասարդութիւնը ո՛չ միայն մեր ազգի ապագան է, այլեւ անոր ներկան է։

Հետեւաբար, պէտք է կեդրոնանալ մեր եկեղեցական ու ազգային-մշակութային արժէքները պահպանելու եւ նոր սերունդներուն փոխանցելու աշխատանքին վրայ։ Այս ոգիով, տեսլականով ու գիտակցութեամբ պարտի այսօրուան երիտասարդութիւնը նայիլ ապագային ու կերտել զայն։

Իր խօսքի աւարտին, Հայրապետը յաջողութիւն մաղթեց հայր սուրբին ու վարչութեան անդամներուն՝ Հ.Ե.Հ.Ո.Մ.ի բոլոր ծրագիրներուն բարւոք իրագործման»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
07:55 ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի տեսանյութը․ «Իրավունք»