Ներքին 1 տարի առաջ - 23:06 13-12-2024

ՔՊ-ական պատգամավորի՝ քվեաթերթիկ կուլ տված հայրը հպարտանում է, թե «Հայկական կարուսելի» հիմնադիրն է

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանի հայրը՝ Հովհաննես Համբարձումյանը, ընկերական շրջապատում գլուխ է գովում, թե հայտնի «Հայկական կարուսել» անունը ստացած ընտրակեղծարարության հեղինակը ինքն է։

Oragir.News-ի տեղեկություններով՝ ՔՊ-ական պատգամավորի հայրը՝ Հովհաննես Համբարձումյանը, 1995 թվականին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ եղել է տեղական ընտրական հանձնաժողովի անդամ և հենց այդ ժամանակ էլ կիրառել է հայտնի հնարքը։

Ինչ է իրենից ենթադրում «Հայկական կարուսել» անունը ստացած ընտրակեղծիքը, որի մասին ամիսներ առաջ խոսեց նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվինլին՝ նշելով, որ իրենց երկրում տեղի ունեցած ընտրությունների ժամանակ կիրառվել է «Հայկական կարուսել» հնարքը։

«Հայկական կարուսել» ընտրակեղծիքը իրենից ենթադրում է հետևյալը։ Ընտրողը մտնում է ընտրատեղամաս և իր հետ դուրս է բերում մաքուր քվեաթերթիկ, փոխարենը ծրարում այլ թուղթ է դնում։ Այնուհետև այդ քվեաթերթիկը հանձնում է իր թիմին, որոնք էլ քվեարկում և հանձնում են մեկ այլ քաղաքացու, որը մտնում է քվեարկության։ Վերջինս վերցնում է մաքուր քվեաթերթիկը, քվեախցում փոխում իր մոտ եղած՝ արդեն քվեարկած քվեաթերթիկի հետ, նախապես քվեարկածըգցում արկղում, իսկ մաքուր քվեաթերթիկը իր հետ դուրս բերում և կրկին հանձնում իր թիմին և այդպես շարունակ։ Այսինքն՝ 1 քվեաթերթիկով կարողանում են ընտրություններ կեղծել։

Նշենք, որ ՔՊ-ական պատգամավորի հորը՝ Հովհաննես Համբարձումյանին, Սյունիքի մարզում, մասնավորապես Սիսիսան քաղաքում, ճանաչում են որպես «Մուտիլովշիկ Օկլտի»։

«1990-ական թվականներին տեղի ունեցած ընտրություններից մեկի ժամանակ, ՔՊ-ական պատգամավորի հայրը մի քանի քվեաթերթիկ է կուլ տվել՝ այն դարձնելով անվավեր։ Հենց այստեղից էլ ստացել է «Օկլտի» մականունը»,- հայտնեցին Սիսիանի մեր աղբյուրները։

Oragir.News-ը պարզաբանում ստանալու փորձեց կապ հաստատել ՔՊ-ական պատգամավորի հոր հետ պարզաբանում ստանալու նպատակով, սակայն վերջինս մեր զանգերն անպատասխան թողեց։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար