Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 21:16 13-12-2024

Գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Բուդապեշտի գլոբալ երկխոսությանը»

Դեկտեմբերի 13-ին ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Բուդապեշտի գլոբալ երկխոսությանը» և ելույթ ունեցել «Միացնելով կետերը. էներգիա, տեխնոլոգիա և առևտուր» խորագրով պանելային քննարկման ժամանակ: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։

«Իր ելույթի ընթացքում գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ այժմյան բազմապիսի սպառնալիքները լրջորեն խաթարում են միջազգային խաղաղությունը, կայուն զարգացումը և մարդու իրավունքները։ Նա շեշտել է, որ որևէ երկիր ի վիճակի չէ ինքնուրույն հաղթահարել այդ գլոբալ մարտահրավերները, և արդյունավետ բազմակողմ հարաբերությունները կարևոր են մարդու իրավունքների առաջմղման, օրենքի գերակայության ամրապնդման, աղքատության վերացման, պարենային անվտանգության ապահովման, սոցիալական ներառականության խրախուսման, գենդերային հավասարության ապահովման և երիտասարդության հզորացման համար: Իր խոսքում նա մասնավորապես նշել է.

«Համոզված լինելով, որ տարածաշրջանային երկխոսությունը փոխշահավետ համագործակցության հաստատման բանալին է՝ Հայաստանի կառավարությունը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը։ Ընդգրկման, ոչ խտրական սկզբունքով տարածաշրջանային ենթակառուցվածքների օգտագործման և բոլոր շահագրգիռ կողմերի համար բարեկեցիկ ապագա կառուցելու տեսլականով առաջնորդվելով՝ այս նախագիծն ուղղված է տարածաշրջանի երկրների միջև հաղորդակցությունների զարգացմանը՝ նորոգելով, կառուցելով և շահագործելով ճանապարհներ, երկաթուղիներ, մալուխներ և էլեկտրագծեր՝ հարգելով պետական ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և հավասարության ու փոխադարձության սկզբունքները։

«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը մեծ կարևորություն է տալիս փոխադարձ վստահության կառուցմանը, որպես խաղաղության հիմնաքար։ Իր հարևանների և միջազգային գործընկերների հետ ակտիվորեն համագործակցելով՝ Հայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը և նպաստել ժողովուրդների միջև փոխըմբռնման հաստատմանը»։

Գլխավոր քարտուղարը նաև կարևորել է տեխնոլոգիական արագ առաջընթացը և թվային ոլորտի աննախադեպ հնարավորությունները, որոնք կարող են լուծել հրատապ խնդիրներ, այդ թվում տնտեսական աճի, սոցիալական արդարության և շրջակա միջավայրի պահպանության առնչությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

13:00 Ով կվճարի Հայաստանից ռուսական բազան դուրս հանելու գինը
22:02 Կոշիկը հագիցդ հանելու ենք՝ կախած վիճակում. Փաշինյանը՝ Լևոն Քոչարյանին
18:56 Ես իմ 2-սենյականոց բնակարանում չեմ կարող տեղավորել 150 հազար արցախցիների, բայց Դուք Ձեր կառավարական դաչաներում կարող եք տեղավորել. Հովսեփյանը՝ Փաշինյանին
16:47 4 զոհ, 1 վիրավոր. «Nissan Tiida»-ն Չարենցավանում բախվել է ծառերին
21:41 Եթե իրեն չհավաքի, դահլիճից 64 կոշիկ կգնա իր ուղղությամբ․ Էդուարդ Աղաջանյանը՝ Լևոն Քոչարյանին
18:08 Նարեկ Նալբանդյանը չի կարողացել վճարել Հրազդանի ցեմենտի գործարանի գումարը
22:57 Արթիկում ընդդիմադիր թեկնածուներին փորձում են հետ պահել ընտրապայքարից․ նշվում է Տարոն Չախոյանի անունը
19:30 Ապոկալիպսիս է գալու. աղքատությունն ու մյուս չարիքները գլուխ են բարձրացնելու
22:32 Քյարքի չեմ ասել Ադրբեջանի սիրույն, Քյարքի ասելով՝ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան
14:30 Ռուսները Երևանում նորից միտինգ են անելու