Ներքին 1 տարի առաջ - 20:15 13-12-2024

Starlink-ը ՀՀ-ում գործելու իրավունք է ստացել

Starlink-ը Հայաստանում գործունեություն ծավալելու իրավունք է ստացել`ընկերության հայտերը բավարարվել են։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

Նա հույս է հայտնել, որ մոտակա ամիսներին կավարտվի նաև թեստավորման փուլը և ծառայությունն ամբողջությամբ կշահագործվի
«Դեկտեմբերի 4-ի և դեկտեմբերի 13-ի ՀԾԿՀ-ում կայացած նիստերի որոշումներով բավարարվել են ՀՀ տարածքում «ՍՏԱՐԼԻՆԿ ԷՅԷՄ» ՍՊ ընկերության հայտերը.

1.Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շահագործման լիցենզիայի թույլտվություն տրամադրելու վերաբերյալ:

2.Արբանյակային կապի գլոբալ համակարգերով շահագործվող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի կազմակերպման համար երկրորդական հիմունքներով ռադիոհաճախականությունների տիրույթների օգտագործման թույլտվություն տրամադրելու վերաբերյալ:

Այսպիսով լիցենզավորումը և թույլտվությունները տրամադրված են, և այժմ թևակոխում ենք թեստավորման փուլ, որը, լիահույս, եմ մոտակա ամիսներին կավարտվի և ծառայությունն ամբողջությամբ կշահագործվի»,–ասվում է գրառման մեջ։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
07:55 ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի տեսանյութը․ «Իրավունք»