Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 14:27 13-12-2024

Կայծակնային արագությամբ վատացել է․ մանրամասներ՝ 13-ամյա աղջկա մահվանից

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին «Վանաձոր» բժշկական կենտրոնում 13-ամյա աղջիկ երեխա է մահացել։

Oragir.News-ի տեղեկություններով երեխան հիվանդանոց է ընդունվել երեկ՝ միջին ծանրության վիճակում։ Անցել է բոլոր հետազոտությունները։ Առաջին բուժօգնության գործողությունների ֆոնին երեխայի վիճակը համեմատաբար բարելավվել է։

Հիվանդանոց ընդունվելու պահին՝ 13 ամյա երեխան գանգատվել է ոսկրամկանային սուր ցավերից։

Oragir.News-ի հետ զրույցում «Վանաձոր» ԲԿ-ից հայտնեցին, որ առավոտյան 06։20-ի սահմաններում՝ երեխայի վիճակը կտրուկ, կայծակնային արագությամբ վատացել է։ «Վանաձոր» ԲԿ-ում իրականացվել են հակաշոկային և վերակենդանացման բոլոր հնարավոր միջոցառումները։ Կատարված բուժական միջոցառումների ֆոնին՝ աճել է պրոգրեսիվով վատացում, ինչը հանգեցրել է երեխայի մահվանը։

Թե որն է երեխայի մահվան պատճառը, դեռ պարզ չէ։ ԲԿ-ից հայտնեցին նաև, որ դեպքը շատ միանգամից է տեղի ունեցել և բոլորի համար հանելուկ է, թե ինչն է հանգեցրել մահվան։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 13-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Տաշիր քաղաքից «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել Լոռու մարզի բնակիչ 13-ամյա աղջիկ երեխա, ով ծայրահեղ ծանր վիճակում է եղել ու որոշ ժամանակ անց բժշկական կենտրոնում գիտակցության չգալով մահացել է:

Ամենից շատ դիտված

22:02 Կոշիկը հագիցդ հանելու ենք՝ կախած վիճակում. Փաշինյանը՝ Լևոն Քոչարյանին
18:56 Ես իմ 2-սենյականոց բնակարանում չեմ կարող տեղավորել 150 հազար արցախցիների, բայց Դուք Ձեր կառավարական դաչաներում կարող եք տեղավորել. Հովսեփյանը՝ Փաշինյանին
13:00 Ով կվճարի Հայաստանից ռուսական բազան դուրս հանելու գինը
21:41 Եթե իրեն չհավաքի, դահլիճից 64 կոշիկ կգնա իր ուղղությամբ․ Էդուարդ Աղաջանյանը՝ Լևոն Քոչարյանին
16:47 4 զոհ, 1 վիրավոր. «Nissan Tiida»-ն Չարենցավանում բախվել է ծառերին
18:08 Նարեկ Նալբանդյանը չի կարողացել վճարել Հրազդանի ցեմենտի գործարանի գումարը
22:57 Արթիկում ընդդիմադիր թեկնածուներին փորձում են հետ պահել ընտրապայքարից․ նշվում է Տարոն Չախոյանի անունը
19:30 Ապոկալիպսիս է գալու. աղքատությունն ու մյուս չարիքները գլուխ են բարձրացնելու
22:32 Քյարքի չեմ ասել Ադրբեջանի սիրույն, Քյարքի ասելով՝ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան
14:30 Ռուսները Երևանում նորից միտինգ են անելու