Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:05 12-12-2024

Ժողովուրդ ջան, էդքան փող չկա, բոլորի համար չենք կարող տուն կառուցել․ Փաշինյան

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 12-ի նիստում որոշում կայացրեց, որը վերաբերում է ՀՀ սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին:

ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը՝ ներկայացնելով որոշման նախագիծը, նշեց. «Այդ ծրագրի շրջանակներում Կառավարությունը դեռևս 2024 թվականի հունիսին ընդունած որոշմամբ սահմանել է, որ Տավուշի մարզի Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց և Ոսկեպար բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու կամ կառուցապատումը շարունակելու նպատակով տրամադրվող հիփոթեքային վարկերի դեպքում ընտանիքներին կաջակցի ոչ թե 16, այլ մինչև 21 մլն դրամի չափով, եթե ծրագրին դիմելու օրվա դրությամբ նախորդ մեկ տարվա ընթացքում շահառուները հաշվառված են եղել տվյալ բնակավայրում»:

2024 թվականի սեպտեմբերի 4-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորի մարզ կատարած այցի շրջանակում հանձնարարել էր ապահովել Վայք համայնքի Գոմք բնակավայրում ծրագրի վերաբացումը երիտասարդ ընտանիքների համար: «Այս նախագծով առաջարկվում է այս ծրագիրը վերաբացել Տավուշի մարզի Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց և Ոսկեպար, ինչպես նաև Վայոց ձորի մարզի Գոմք բնակավայրի համար հետևյալ քվոտայով. մինչև 50 շահառու՝ Ոսկեպարում, մինչև 50՝ Բաղանիսում, 40 շահառու՝ Բերքաբերում, 50 շահառու՝ Կիրանցում և մինչև 30 շահառու՝ Գոմքում. այս դեպքում պարտադիր է մինչև 13 տարեկան երեխա ունենալը»,- նշեց Նարեկ Մկրտչյանը:

«Այս նախագծով մենք առաջարկում ենք ևս 190 շահառուի տալ հնարավորություն ծրագրով սահմանված սահմանամերձ մյուս բնակավայրերում տուն կառուցելու համար, նրանց, որոնց շինթույլտվությունները տրվել են մինչև 2024 թվականի սեպտեմբերի 1-ը ներառյալ, բայց չէին հասցրել դիմել դրան, քանի որ սահմանաչափը լրացել էր, իսկ նրանք որոշակի ֆինանսական ծախսեր էին արել շինթույլտվության համար, որոշերը հողամաս էին ձեռք բերել, որ դառնային այս ծրագրի շահառու»,- ասաց նախարարը:

Կառավարության կողմից իրականացվող ծրագրին անդրադարձավ նաև Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»
07:55 ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի տեսանյութը․ «Իրավունք»