Ներքին 1 տարի առաջ - 21:06 10-12-2024

Ձմեռն անցնի, կանենք գարնանը. մեծավանցիներին համոզել են բացել ճանապարհը

Ինչպես արդեն հայտնել ենք, դեկտեմբերի 9-ին լարված իրավիճակ էր ստեղծվել Լոռու մարզում։ Առավոտից Տաշիր համայնքի Մեծավան և հարևան 2 բնակավայրերի մեծ թվով բնակիչներ, ի նշան բողոքի, փակել էին Տաշիրից-Վրաստանի սահման տանող միջպետական ճանապարհը և պահանջում էին, որ վերջապես Մեծավանից-Տաշիր տանող 8 կմ-անոց ճանապարհահատվածը վերանորոգվի։

Oragir.News-ի հետ զրույցում Մեծավանի բնակիչներից մեկը նշեց, որ բնակիչները ճանապարհը բացել են, քանի որ խոստացել են ճանապարհը վերանորոգել գարնանը։

Հիշեցնենք, որ գյուղացիներն առաջին անգամ չեն բարձրաձայնում խնդրի մասին ու առաջին անգամ չէին ճանապարհ փակում, իսկ պատկան մարմինները նման դեպքերում միշտ խոստանում էին հարցը լուծել կարճ ժամանակահատվածում, այնինչ փափուկ բարձ էին դնում գյուղացիների գլխի տակ ու ճանապարհում տուն։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»
07:55 ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի տեսանյութը․ «Իրավունք»