Ներքին 1 տարի առաջ - 20:40 10-12-2024

Գործադուլն ու դասադուլը արդյունք տվեցին․ ոստիկանների հետ դպրոց գնացող տնօրենը դիմում է գրել

Բյուրականի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի ուսուցիչներիև աշակերտենրի իրականացրած գործադուլն ու դասադուլը արդյունք են տվել, ֆինանսական գծով նորանշանակ տնօրենը հրաժարական է տվել։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասացին դպրոցի աշակերտների ծնողները։

«Ըստ երևույթին ուսուցիչների արած գործողությունները ստիպեցին, որ ինքը հրաժարական տա և հեռանա, նախորդ շաբաթ է աշխատանքից ազատման դիմում գրել։ Բայց ինչ է արել այդ տնօրենը։ Իր պաշտոնավարման 1 ամսում հասցրեց աշխատանքից ազատել դպրոցի հաշվապահին, իսկ հրաժարական տալուց 1 օր առաջ աշխատանքի ընդունեց մեկ ուրիշ հաշվապահի, որը, մեր տեղեկություններով, այլ դպրոցում ևս հաշվապահ է աշխատում։

Այս պահին դպրոցում դասապրոցեսը բնականոն հունով ընթանում է»,- ասաց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները նախորդ ամիս այցելել են իրենց դպրոց, հանդիպել ուսուցիչների և ծնյողների հետ, խոստացել, որ 15 օրվա ընթացքում հարցին լուծում կտան։

«Ասել էին՝ հարցին լուծում կտանք,որը նաև ձեզ համար դրական կլինի։ 18-19 օրվա ընթացքում եղավ այն, ինչ եղավ, այս տնօրենը դիմում գրեց և գնաց։ Հիմա աէլ տեղեկություններ կան, որ մարզպետարանից գալու են՝ դպրոցը ստուգեն։ Ասել են՝ կստուգենք, հունվարի 24-ին նոր կպատասխանենք ստուգումների արդյունքը»,- պատմեց դպրոցի աշակերտներից մեկի հայրը։

Հիշեցնենք, որ Բյուրականի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցում տևական ժամանակ գործադուլ և դասադուլ էր։ Ուսուցիչներն ու աշակերտները պահանջում էին ֆինանսական գծով նորանշանակ տնօրենի հրաժարականը։

«Մեր ունեցած տեղեկություններով՝ այս տնօրենի ամուսինը Ոստիկանության Կոտայքի մարզի բարձրաստիճան սպա է։ Առաջին 2 օրը Ոստիկանության ավտոմեքենայով է եկել աշխատանքի։ Թե դրանով ում են ինչ հասկացնում կամ վախեցնում, որ Ոստիկանության ավտոմեքենան է տնօրենին բերում-տանում, պարզ չէ»,- մեզ հետ զրույցում ասել էին աշակերտների ծնողները։


Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»
07:55 ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի տեսանյութը․ «Իրավունք»