Ներքին 1 տարի առաջ - 12:36 07-12-2024

ՀՊՏՀ ռեկտորը խոստովանե՞լ է իր հանցագործությունները

Հրավիրում ենք ՀՀ գլխավոր դատախազության և ՀՀ քննչական կոմիտեի ուշադրությունը: ՀՊՏՀ ռեկտոր Արմեն Գրիգորյանն այսօր կատարել է հրապարակային գրառում, որում ակամա ինքնախոստովանություն է արել իր առերևույթ հանցագործությունների մասին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, դեկտեմբերի 4-ին՝ 22:30-ի սահմաններում, այսինքն՝ ոչ աշխատանքային ժամի, ՀՊՏՀ ռեկտոր Արմեն Գրիգորյանը, վարելով պետական բուհին պատկանող ավտոմեքենան, վթարի է ենթարկվել՝ պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս պետությանը: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է հենց նա:

Փորձելով պաշտպանվել հանրային ճնշումից և մեղադրանքներից՝ այսօր ՀՊՏՀ ռեկտոր Արմեն Գրիգորյանը կատարել է մի հրապարակային գրառում, որում ակամա խոստովանել է առնվազն 2 առերևույթ հանցագործությունների մասին:

1. Ա. Գրիգորյանն իր գրառման մեջ պնդում է, որ 22:30-ին՝ ոչ աշխատանքային ժամի, վարել է ավտոմեքենան ոչ թե իր անձնական կարիքների համար, այլ որովհետև իր իսկ կամքով սովորաբար նախընտրում է ավելի երկար մնալ աշխատավայրում: Պարոն Գրիգորյանը հավանաբար տեղյակ չէ, որ ըստ ՀՀ կառավարության՝ 2023 թվականի սեպտեմբերի 28-ի N 1666-Ն որոշման՝ «պաշտոնատար անձանց ծառայողական ավտոմեքենաները հատկացվում են նրանց կողմից իրենց պաշտոնական ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ կատարման հետ կապված տրանսպորտային փոխադրումներ իրականացնելու համար»: Կառավարության այս որոշման նպատակը հենց այն է, որ Ա. Գրիգորյանի պես պաշտոնատար անձինք իրավական հնարավորություն չունենան իրենց անձնական նպատակներով շահագործել ծառայողական ավտոմեքենան, հետո կամայական կերպով Ֆեյսբուքում «տնավարի» գրել՝ դուք ինձ ճանաչում եք, գիտեք, որ ես երկար եմ լինում աշխատավայրում: Որոշման իմաստը հենց այն է, որպեսզի պաշտոնատար անձի կողմից չկատարվեն այսպիսի անճշտելի արտահայտություններ, և եթե նույնիսկ վերջինս ցանկացել է օրենքով սահմանված իր պարտականություններից դուրս լրացուցիչ աշխատել, ապա չկարողանա օգտվել միայն ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ կատարման համար նախատեսված ծառայողական ավտոմեքենայից։ Որովհետև պաշտոնական անձի ֆեյսբուքյան էմոցիոնալ գրառումը հիմք չէ՝ ճշտելու, թե ինքը ոչ աշխատանքային ժամերին ինչով է զբաղված՝ լրացուցիչ աշխատանքով, թե՞ անձնական վայելքներով:

Այսինքն՝ ՀՊՏՀ ռեկտորն անցել է իր լիազորությունները՝ խոշոր չափերի գույքային վնաս պատճառելով պետական բուհին, ինչը առերևույթ հանցակազմ է պարունակում ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կարևոր է նաև փաստել, որ վթարի հետևանքը վնասի ընդամենը մի մասն է, որովհետև, ինչպես պարզվում է Ա. Գրիգորյանի ինքնախոստովանական գրառումից, վերջինս երկար ժամանակ վարել է ծառայողական ավտոմեքենան ոչ աշխատանքային ժամերի՝ այսինքն իր պաշտոնական ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ դուրս՝ պետության հաշվին նաև սպառելով մեծ քանակի վառելիք:

2. Պարոն Գրիգորյանը նշում է. «Համալսարանի վարորդին, ում աշխատանքային օրը սկսվում է 09:00-ին և ավարտվում է 17:30-ին, չեմ ցանկանում հավելյալ անհանգստություն պատճառել: Ինքն ամեն դեպքում մեղավոր չէ, որ ես ամեն օր աշխատանքային օրվա ավարտից հետո շուրջ 4-5 ժամ շարունակում եմ աշխատել: Հենց այս պատճառով համալսարանի վարորդը կցված չէ համալսարանի ռեկտորին սպասարկող տրանսպորտային միջոցին»: Այսպիսով, բացահայտված իրավախախտումը քողարկելու հուսահատ փորձերի արդյունքում՝ այս դեպքում էլ Ա. Գրիգորյանը ակամա խոստովանում է, որ գրանցել է մի մարդու որպես համալսարանի վարորդ, և համալսարանի միակ վարորդը կցված չէ համալսարանի միակ շահագործվող տրանսպորտային միջոցին: Եվ միակ շահագործվող ավտոմեքենային չկցված այդ վարորդին, ռեկտորը աշխատավարձ է վճարում՝ նորից անցնելով իր լիազորությունները՝ վնաս հասցնելով պետական կազմակերպության շահերին:

Խնդրում ենք ՀՀ գլխավոր դատախազությանը և ՀՀ քննչական կոմիտեին ընդունել սա որպես հանցագործության հաղորդում՝ ՀՊՏՀ ռեկտոր Արմեն Գրիգորյանի կողմից իր լիազորություններն անցնելու առնչությամբ, և չսահմանափակվել միայն այդ պաշտոնատար անձի կողմից ճանապարհային երթևեկության կանոնների հավանական խախտման ավելի փոքր հանցակազմի քննությամբ:

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր