Ներքին 1 տարի առաջ - 12:25 06-12-2024

Գլխիվայր շրջված մեքենայում եղել են արցախցի 17 և 18 տարեկան տղաներ. մանրամասներ

Երեկ երեկոյան ավտովթարի հետևանքով մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված 3 քաղաքացիներից 2-ը՝ 17 և 18 տարեկան տղաները, Արցախից բռնի տեղահանվածներ են։

Oragir.News-ի տեղեկություններով՝ նրանց ընտանիքները 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո տեղափոխվել են Հայաստան և բնակություն են հաստատել Արագածոտնի մարզի գյուղերից մեկում։

«Տղաները Արցախից են, 2020 թվականին են տեղափոխվել մեր գյուղ, շնորհքով տղաներ են։ Դեպքի մասին քիչ առաջ եմ իմացել, այլ բան չեմ կարող փոխանցել»,- ասաց վարչական ղեկավարը։

Oragir.News-ի տեղեկություններով՝ ինչպես արցախցի տղաների, այնպես էլ վթարից տուժած 3-րդ քաղաքացու կյանքին, բարեբախտաբար, վտանգ չի սպառնում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ՝ դեեկտեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 21:50-ի սահմաններում «Volkswagen Passat» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ դեպի Երևան ընթանալիս՝ Կոշ գյուղի վարչական տարածքում, բախվել է նոր կառուցվող «Հյուսիս-հարավ» ճանապարհին տեղադրված բետոնե արգելապատնեշին, կոտրել այն, մոտ 30 մետր շպրտել, ապա առաջ ընթացել և գլխիվայր շրջվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից մեկի վիճակը բժիշկները գնահատում են ծանր, 2-ինը՝ միջին ծանրության, տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը