Ներքին 1 տարի առաջ - 13:17 04-12-2024

Պաշտոնից հեռանալու իմ ցանկությունը եղել է դեռևս մարտին․ Կարեն Անդրեասյան

«Պաշտոնից հեռանալու իմ ցանկությունը եղել է դեռևս այս տարվա մարտին: Ես այդ մասին հայտնել եմ իմ մի շարք ընկերների, գործընկերների, նաև սմս-ով հայտնել եմ վարչապետին»,- «ՍիվիլՆեթ»-ի եթերում ասել է ԲԴԽ նախկին նախագահ Կարեն Անդրեասյանը՝ անդրադառնալով իր հրաժարականին, որի մասին նա հրապարակային հայտնել էր նոյեմբերի 18-ին: Անդրեասյանն ընդգծել է, որ իր՝ դիմում գրելու պատճառը սմս-ն չի եղել և նշել, թե ինչո՞ւ է հենց մարտին իր մոտ ցանկություն առաջացել հեռանալ պաշտոնից։

«Ես այդ շրջանում հանդիպեցի և՛ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության, և՛ «Հայաստան» դաշինքի հետ: Իմ այդ հանդիպումներն ինձ բերեցին նրան, որ այն ճանապարհը, որով ես եմ պատկերացնում, որ կարող է առողջանալ դատական համակարգը, չունի աջակցություն ԱԺ-ի և ոչ մի խմբակցությունում: Հետևաբար, ես դեռ գարնանը հասկացա, որ կորցրել եմ խորհրդարանի աջակցությունը: Շատ կարևոր է, որ դատական իշխանությունը կարողանա ճիշտ գործել և՛ ԱԺ-ի, և՛ Կառավարության հետ»:

Անդրեասյանի բնորոշմամբ եղել են գործողություններ, որտեղ չեն համապատասխանել իր և քաղաքական ուժերի պատկերացումներին: «Եթե Հայաստանում ինստիտուտներն այնքան կայացած լինեին, որ ես կարիք չունենայի ԱԺ-ի, գործադիրի աջակցությանը, կարող էի ասել՝ համաձայն չեն, իրենց խնդիրն է: Բայց ես հարցեր ունեի լուծելու հենց նույն դատական համակարգում»,- ասել է Անդրեասյանը՝ թվարկելով խնդիրներ, որոնք առկա են դատական համակարգում. «Էսօր դատական համակարգում, օրինակ, օգնականների, գործավարների, դատական կարգադրիչների աշխատավարձերն այնքան խայտառակ վիճակում են, որ եթե ԲԴԽ որևէ նախագահ էս հարցը չկարգավորի, չկարողանա գործակցել օրենսդիրի և գործադիրի հետ և լուծել այդ խնդիրը, շուտով ունենալու ենք կոլապս դատական համակարգում: Նաև՝ եթե հենց այսօր գործադիրին ենթակա կամ առընթեր գործող օպերատիվ մարմինները չուժեղացնեն կոռուպցիայի դեմ պայքարը դատական համակարգում, ինչքան ուզում է ԲԴԽ-ն ցանկանա մաքրել այդ համակարգը, չի մաքրվելու»:

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»