Ներքին 1 տարի առաջ - 19:41 03-12-2024

Արցախում ստեղծված գրավոր ժառանգության վերականգնման ու հանրայնացման համար կհատկացվի 74 հազար դոլար

Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում տրվեց Մատենադարանում պահվող` Լեռնային Ղարաբաղում ստեղծված գրավոր ժառանգության վերականգնմանն ու հանրայնացմանն ուղղված ծրագրի մեկնարկը։ Այն իրականացվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների աջակցությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը ծրագրի իրագործման նպատակով Մատենադարանին է հատկացրել 74 հազար դոլար:

Ծրագրի շրջանակում ընտրվել են Գանձասարում, Դադիվանքում, Գնդեվանքում, Խադավանքում, Գտչավանքում և հայկական այլ միջնադարյան վանքերում 13-18-րդ դարերում գրված և նկարազարդված այնպիսի ձեռագրեր, եզակի արխիվային վավերագրեր, որոնք լույս են սփռում հայկական հարուստ մշակութային ժառանգության և պատմական անցքերի վրա:

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը շնորհակալություն հայտնեց ԱՄՆ դեսպանին նման կարևոր ծրագրի իրականացմանն աջակցելու համար:

«Հազարամյակով կուտակած հոգևոր փորձի մի ամբողջ նյութական վկայություն, քրիստոնեական ավանդույթի անզուգական մի շերտ գոյաբանական սպառնալիքների թիրախում է: Եվ այս իրողությունը ստիպում է է՛լ ավելի զգոն լինել պատմական տարբեր իրադարձություններից փրկված ու մեզ հասած ժառանգության հանդեպ: Իսկ այս ծրագրի արդյունքում վերականգնվելու են պատմական Արցախ-Ուտիքում դարեր շարունակ գրչագրված ու պահպանված ձեռագրերն և հնագույն արխիվային վավերագրերը:

Ուզում ենք հավաստիացնել, որ ծագումով հայկական այս ժառանգությունը, այդուհանդերձ, համաշխարհային մշակույթի մաս է և համաքրիստոնեական նշանակության արժեք: Մատենադարանում պահպանվող այս հավաքածուն ներկայացնում է գրավոր մշակույթի առավել լայն համատեքստ, քան զուտ Լեռնային Ղարաբաղի ձեռագրական ժառանգությունն է»,- ասաց Խզմալյանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց՝ Լեռնային Ղարաբաղի ձեռագրական ժառանգությունն իր ուրույն տեղն ունի հայկական մշակութային ժառանգության մեջ:

«Իր ինքնատիպ ձեռագիրն ունեցող և հարուստ ավանդույթներով այս ժառանգությունը դեռևս ինչպես հարկն է չի հանրահռչակվել և ներկայացել աշխարհին: Թեև անվանի հայ և որոշ օտարերկրյա հեղինակներ անդրադարձել են այդ դպրոցի գրչությանն ու մանրանկարչությանը, սակայն, այս աշխատությունները լույս են տեսել հայերենով և միայն որոշ առանձին ձեռագրերի ուսումնասիրություններն են հազվադեպ հրատարակվել այլ լեզուներով»,-ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարը:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը ընդգծեց՝ հիացած է Մատենադարանի կողմից իրականացվող ահռելի աշխատանքով և միշտ սիրով է այցելում:

«Ինձ համար այսօր առանձնահատուկ կարևոր է ներկա գտնվել և ազդարարել այս ծրագրի մեկնարկը, որի ներքո աշխատանքներ են իրականացվելու Լեռնային Ղարաբաղի ձեռագիր մատյանների պահպանության ուղղությամբ: Մշակութային ժառառանգությունը և արժեքները, որ առկա են Լեռնային Ղարաբաղում պետք է միանշանակ պահպանվեն»,- նշեց Քրիստինա Քվինը:

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»