Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 20:41 02-12-2024

ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակը Կիրանցում 96 տնային տնտեսությունների տրամադրել է դրամական աջակցություն

ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակը նոյեմբերին Տավուշի մարզի սահմանամերձ Կիրանց գյուղում 96 տնային տնտեսությունների տրամադրել է դրամական աջակցություն՝ յուրաքանչյուրին 130.000 դրամի չափով։

Մշտական բնակիչներին միանվագ տրամադրված այս գումարը նախատեսված է ձմեռվա ընթացքում ջեռուցման և տրանսպորտի ծախսերը հոգալու համար։