Ներքին 1 տարի առաջ - 17:08 02-12-2024

Առաջադրվել եմ Գյումրու քաղաքապետի պաշտոնակատարի թեկնածու․ Արտյոմ Թումանյան

Ազգային անվտանգային վերահսկողական կոմիտեի նախագահ Արտյոմ Թումանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ պաշտոնապես առաջադրվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկած նախնական ընտրություններում՝ որպես Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատարի թեկնածու:

«Սիրելի՛ հայրաքաղաքցիներ՝ գյումրեցիներ,

Պաշտոնապես տեղեկացնում եմ ձեզ, որ առաջադրվել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկված նախնական ընտրություններին որպես Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու:

Հստակ գիտակցում եմ, թե ինչ բարդ ու պատասխանատու բեռ եմ վերցնում իմ ուսերին, սակայն այս դժվարին ու օրհասական պահերին, ինչպես միշտ, եղել ու մնալու եմ իմ համաքաղաքացիների կողքին՝ անմնացորդ։

Հիմա ամեն ինչ լինելու է ձեր որոշումով։

Հպարտ եմ, որ հայ եմ, կրկնակի հպարտ եմ, որ գյումրեցի եմ»- գրել է Թումանյանը:

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»