Միտք Ներքին 1 տարի առաջ - 22:55 01-12-2024

Ելցինը, Կրավչուկը և Նիկոլը. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գրառումը. «Ելցինը, Կրավչուկը և Նիկոլը։
Այն, որ Ալմաթայի հռչակագիրը ոչ մի աղերս չունի Արցախյան խնդրի կարգավորման հետ եւ չի կարող դիտարկվել որպես սահմանազատման եւ սահմանագծման հիմք, շատ ենք խոսել, բացատրել, գրել։
Օրերս ընթերցում էի ռուս ընդդիմադիր լրագրող, հայտնի «Дождь» հեռուստաընկերության համահիմնադիր Միխայիլ Զիգարի սկանդալային գիրքը ռուս-ուկրաինական հակամարտության մասին։
Ի դեպ, մի կողմ դնելով այդ գրքի ակնհայտ միակողմանի, հաճախ՝ վիճելի և ոտքից գլուխ քարոզչական լինելու հանգամանքը, ասեմ, որ իրավիճակը բոլոր կողմերից գնահատելու, տարբեր տեսանկյուններից նայելու հնարավորությունն օգտակար է ճշմարտությանը մոտենալու եւ սեփական ուղեղը ուրիշների լվացքաջրերից փրկելու առումով։
Եվ այսպես, հեղինակն իր գրքում հիշատակում է Ուկրաինայի եւ Ռուսաստանի նախկին ղեկավարներ Լեոնիդ Կրավչուկի եւ Բորիս Ելցինի զրույցը Բելովեժյան բանակցությունների ժամանակ (կցվում է գրքից համապատասխան հատվածը)։
- Ի՞նչ ենք անելու Ղրիմի եւ միջուկային զենքի հետ, - Կրավչուկին հարցնում է Ելցինը։
- Արի հիմա Ղրիմի հարցով չզբաղվենք։ Ստեղծենք Համագործակցությունը (hիմա՝ ԱՊՀ-ն), իսկ սահմաններով հետո կզբաղվենք, - պատասխանում է Կրավչուկը։


Այս կարճ, բայց խիտ զրույցը եւս մեկ անգամ ընդգծում է այն փաստը, որ ԽՍՀՄ փլուզման եւ ԱՊՀ ստեղծման գործընթացները նույնիսկ իրենց ճարտարապետների կողմից չեն դիտարկվել` որպես սովետական հանրապետությունների միջեւ սահմանները վերջնականորեն որոշելու մեխանիզմներ։
Կրկնակի զավեշտալի է, երբ ԱՊՀ ստեղծման «կնքահայրերը» այդպես են վերաբերվել այդ պրոցեսին, իսկ «հայկական դժոխքի» հեղինակը տանում-մտցնում է մեզ Ալմաթայի հռչակագրի սարդոստայնի մեջ, հատկապես, երբ Ադրբեջանի ախորժակի համար արդեն դա էլ է քիչ։
Հ.Գ. Ի դեպ, եթե «Նոր հայեր» КВН-ի թիմի երբեմնի ղեկավարության հետ կապ ունեցող կա, ասեք, որ նշվածս գրքում կեղտոտ բաներ կա գրված մեր պանծալի թիմի 1997 թվականի չեմպիոնության հետ կապված։ Թող կարդան եւ հեղինակի պորտը տեղը դնեն։ Հայ ենք, չի դզում, երբ հիմա էլ մեզ նույնիսկ КВН-ով են կպնում»։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան