Ներքին 1 տարի առաջ - 12:29 30-11-2024

Բագրատ Սրբազանը ուղիղ եթերում դիմեց ԳՇ պետին՝ հրավիրելով հանդիպման

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ուղիղ եթերում դիմեց ՀՀ զինված ուժերի ԳՇ պետ Էդվարդ Ասրյանին՝ նրան հրավիրելով հանդիպման:

«Ես հենց հիմա ուզում եմ բաց հրավեր ուղղել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին, հրավիրել հանդիպման, որպեսզի նաև տեղեկություններ փոխանցի, թե ինչ է այսօր տեղի ունենում սահմաններին, տեղեկություններ փոխանցի կամ ինձ, կամ հրապարակային իմաստով տեղեկություններ փոխանցի մեր ժողովրդին, թե ինչ է իրականում տեղի ունենում մեր սահմաններին, սա առաջին հերթին իր պարտականությունն է։ Եթե նա որևէ կերպով չարձագանքի մեր այս կոչին, ուրեմն կնշանակի, որ ինքը վերջնական իմաստով, ուղղակիորեն գտնվում է փող աշխատելու և իշխանություն ունենալու տիրույթում։ Մենք հավատում ենք, որ սպայի պատվի զգացումը դեռ վերջնականապես չի մեռել և սպասում ենք արձագանքի»,- ասել է նա։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան