Միտք Ներքին 1 տարի առաջ - 12:00 29-11-2024

Թե բա «Թվային Հայաստան», «Էլեկտրոնային արդարադատություն». ձերը «կոպեկով» մոյկեքն ու հարկերը թանկացնելն են

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Տարիներ առաջ գործարկված հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքը` Azdarar-ը ամենավատ աշխատող կայքն է:

Դատական տեղեկատվական համակարգը` Datalex-ը, պարբերաբար խափանվում է:

Դատարաններում Էլեկտրոնային մակագրման համակարգն ԱԱԾ-ն տարավ, հետ բերեց ու չասեց, թե վերջը դրանում «խալտուրա» անել լինու՞մ ա, թե ոչ:

Հետքն էլ պարզել է, որ Պետությունը 2021թ. պայմանագիր ա կնքել մասնավոր ընկերության հետ ու 173 միլիոն դրամ է վճարել E-bankruptcy համակարգը մշակելու համար, որը մինչև հիմա չկա (հղումը մեկնաբանություններում):

Նույնը` էլեկտրոնային քաղաքացիական դատավարության cabinet.armlex.am համակարգն է, որը պատուհաս է դարձել փաստաբանների համար:

Նույն բողոքները լսում ենք հաշվապահներից` online.taxservice համակարգի մասով, երբ հաշվետվությունների ներկայացման ամենաթեժ օրերին համակարգը «մահանում է»:

Թե բա «Թվային Հայաստան», «Էլեկտրոնային արդարադատություն».....
Բայց դե ձերը «կոպեկով» մոյկեքն ու հարկերը թանկացնելն են, դուք մի շեղվեք...»։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան