Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 10:46 28-11-2024

Վրաերթի ենթարկված 11-ամյա երեխայի կյանքը երկար ու դժվար բուժումներից հետո փրկվել է. shamshyan.com

Ամիսներ առաջ վրարեթի ենթարկված, 11-ամյա Վարդան Մամիկոնյանի ծնողներն ու հարազատները պատմել են իրենց անցած դժվար ճանապարհի մասին. ամիսներ շարունակ տարբեր ԲԿ-ներում պայքարել են տղայի կյանքի համար:

«2024 թվականի մայիսի 23-ին վրաերթի հետևանքով 11-ամյա Վարդան Մ.-ին գանգուղեղային վնասվածքով անգիտակից վիճակում դեպքից վայրկյաններ անց տեղափոխել են «Մուրացան» բժշկական կենտրոն: Մեքենան անցել էր հենց երեխայի գլխի վրայով: Այնտեղ արհեստական շնչառություն տալով, ինտուպացնելով, պայքարել են երեխայի կյանքի համար: Անգամ սրտի կանգը պրոֆեսիոնալ բժիշկներին չստիպեց հանձնվել։ Արագ քայլեր ձեռնարկելով՝ բժիշկները կապ են հաստատել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրենի հետ, ում ցուցմամբ երեխան «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկների միջոցով տեղափոխել է իրենց բուժհաստատություն, որտեղ անմիջապես վիրահատվել է՝ կատարելով տրիպանացիա (գանգուղեղային ոսկորի հեռացում)։ Բացի վերը նշված վիրահատությունից՝ կատարվել է թոքերի դրենաժավորում և բրոնխներից հեռացվել է օտար մարմինը՝ ատամը: Կոման աստիճանական սանդղակում եղել է 3 աստիճան։ Անգամ վիրահատությունից օրեր անց երեխայի վիճակը գնահատվում էր անհույս, ծայրահեղ ծանր: 40 օր վերակենդանացման բաժանմունքում համապատասխան ստացիոնար ու դեղորայքային բուժում ստանալուց հետո արդեն հնարավոր էր արձանագրել, որ կյանքի որակի դրական փոփոխությունը ակնհայտ է, այդ իսկ պատճառով երեխան տեղափոխում է «Արաբկիր» բժշկական համալիրի վերականգնողական կենտրոն՝ վեգետատիվ փուլով։ Երեխան չէր արձագանքում, սնվում էր նազոգաստրալ զոնդով, շնչում էր տրախեաստոմիկ խողովակով: Օրեր անց վերականգնողական աշխատանքներ կատարելու արդյունքում բժիշկները արձանագրեցին, որ երեխան կոնտակտի է դուրս եկել արտաքին աշխարհի հետ ու կատարում է պարզ հրահանգներ: Օրեցօր երեխայի մոտ նկատվում էր դրական դինամիկա, որի արդյունքում դեպքից մոտ 3 ամիս անց երեխան կրկին տեղափոխվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ կատարվում է ոսկորի տեղադրման վիրահատություն։ Վիրահատությունից հետո երեխան վերադառնում է վերականգնողական կենտրոն, որտեղ երկարատև, պրոֆեսիոնալ ու համառ 4 ամիսները տվեցին իրենց դրական պտուղները։ Երեխան սկսեց սնվել առանց նազոգաստրալ զոնդի, հեռացվեց տրախեաստոմիկ խողովակը, ձևավորվեց խոսքը, երեխան տեսնում էր, լսում և գիտակցում լիարժեք, կարողանում էր պահել գլուխը, նստել, ինչպես նաև օգնությամբ քայլել: Անշուշտ ամբողջական վերկանգման համար դեռ երկար ճանապարհ կա հաղթահարելու, բայց չհաստատել այն, որ արդեն հաղթահարված ճանապարհը առանց չափազանցության հրաշք է լիիրավ համաձայն են թե՛ բժիշկները, թե հարազատները: Ցանկանում ենք մեր խորին երախտագիտությունը հայտնել «Մուրացան» բժշկական կենտրոնի ողջ անձնակազմին, հանձինս առաջին իսկ վայրկյանից երեխայի կյանքի համար պայքարող բժիշկ Նիկոլայ Դալլաքյանին: Առանձնահատուկ շնորհակալություն «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Հովհաննես Զոհրաբյանին, գլխավոր բժիշկ Սեյրան Հովհաննիսյանին, վերակենդանացման բաժանմունքի վարիչ Լևոն Սիմոնյանին, գանգուղեղային վիրահատությունը կատարած և նեվրովիրաբուժական բաժնի ղեկավար Սամվել Սարգսյանին, պրոֆեսոր Մարգար Մարտիրոսյանին, բժիշկ Ռուբեն Թամազյանին, վիրաբուժական բաժնի վարիչ Դավիթ Դալլաքյանին, 40 օրերի ընթացքում վերակենդանացման բաժանմունքում հսկող բժիշկ Նոնա Կիրակոսյանին, ֆիզիոթերապիստ Դիանա Լևոնյանին և ամբողջ անձնակազմին խորհին շնորհակալություն։ Մեծ ու խորին շնորհակալություն «Արաբկիր» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Բաբլոյանին, բժշկական գծով տնօրեն Նինա Արիկյանցին, «Արաբկիր» ԲԿ-ի ամբողջ անձնակազմին, վերականգնողական բաժանմունքի ղեկավար Լիանա Աղաջանյանին, բժիշկ Սվետլանա Գրիշինային, ֆիզիոթեպիստ Արմինե Մովսեսյանին, լոգոպեդ Լիա Սարգսյանին, էրգոթերապիստ Լիլիթ Առաքելյանին և բուժքույր Լուսինե Պողոսյանին: Ձեր գործն անգնահատելի է…»

Հիշեցնենք, որ մայիսի 23-ին, վրաերթ էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։55-ի սահմաններում «Toyota Land Cruiser Prado» մակնիշի «01 OO 400» համարանիշի ավտոմեքենան Ազատամարտիկների փողոցում վրաերթի էր ենթարկել Երևանի բնակիչ 11-ամյա Վարդան Մ․-ին։

Երեխան նշված ավտոմեքենայով տեղափոխվել էր «Մուրացան» մանկական հիվանդանոց, որտեղ բժիշկները առաջին բուժօգնությունն էին ցուցաբերել երեխային, ապա ծայրահեղ ծանր ախտորոշմամբ ռեանիմոբիլով տեղափոխել էին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

18:18 Ջավախքը թույլ չի տա վիրավորել իր զավակների հիշատակը. բաց նամակ Փաշինյանին
18:00 ՔՊ պատգամավորը Կոջոյան դպրոցից դուրս է եկել, բայց այնտեղ թողել է իր ամուսնուն
21:36 Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի, ապա նա վրաերթի է ենթարկվել «Lada»-ի կողմից․ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է
22:00 Ինչպես «Ուժեղ Հայաստանի» խորհրդատուն ու փորձագետը «ծախեց» ԵՊՀ–ն
18:32 Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»
20:36 Մենք ստիպված եղանք մեր իրավունքը նվաճել մարտի դաշտում. Ալիև
07:15 Գործի է անցել Զարեհ Սարգսյանը. «Կազմակերպեք՝ մտնեմ Նիկոլի մոտ»․ «Իրավունք»
23:59 Զինծառայողի մահվան հանգամանքները չեն պարզվել. ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է վճարել 50 հազ. եվրո փոխհատուցում․ Հետք
16:33 Փրկվել է Մալիշկա գյուղում հայտնաբերված Միջազգային կարմիր ցուցակում և ՀՀ Կարմիր գրքում գրանցված սապսանը. ԲԸՏՄ
17:43 Աշխարհը մեզ տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ․ Չեխիայի վարչապետ