Ներքին 1 տարի առաջ - 20:17 27-11-2024

ՄԻՊ-ն ընդունել է Հավասար իրավունքների պաշտպանություն հիմնադրամի տնօրենին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 27-ին ընդունել է Equal Right Trust (Հավասար իրավունքների պաշտպանություն) հիմնադրամի տնօրեն Ջիմ Ֆիցջերալդին և հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Էվելին Քոլինսին։

Հանդիպումը տեղի է ունեցել Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի ու Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիայի համատեղ նախաձեռնությամբ։

Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղությունները, որոնք ի թիվս այլնի ներառում են իրավահավասարության երաշխավորումն ու խտրականության դեմ պայքարը։ Ոլորտում տարվող աշխատանքների շրջանակներում Պաշտպանն անդրադարձել է տարբեր խումբ անձանց, այդ թվում՝ ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության կարևորությանը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել «Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթին, դրանով նախատեսվելիք կառուցակարգերին ու օրենսդրական մակարդակում իրավահավասարության երաշխավորմանն ուղղված անհրաժեշտ չափանիշների ու կարգավորումների ներդրմանը։ Նշվածի շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է, ի թիվս այլնի, փաթեթի վերաբերյալ իրավասու մարմնին ներկայացված գրավոր կարծիքում արտահայտված դիրքորոշումներն ու աշխատանքային քննարկումների արդյունքները։

Զրուցակիցները շեշտադրել են օրենսդրական փաթեթի պատշաճ կիրարկման ու իրավահավասարության մանդատի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ ու բավարար ռեսուրսներով ՄԻՊ ապահովման հարցը՝ ուղղված ինչպես բավարար թվով աշխատակիցների առկայութանը, նրանց պատշաճ վարձատրությանը, շենքային անհրաժեշտ պայմանների երաշխավորմանը, այնպես էլ համապատասխան կրթական ծրագրերի իրականացման հնարավորությունն ապահովելուն։

Անահիտ Մանասյանն իրավահավասարության սկզբունքի երաշխավորման համատեքստում ընդգծել է ինչպես օրենսդրական փոփոխությունների շուտափույթ ընդունման ու հակախտրականության գործիքների հրատապ ներդրման, այնպես էլ հասարակության բոլոր շերտերում գոյություն ունեցող կարծրատիպերի հաղթահարման ու ոլորտում կրթական աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը։

Հյուրերն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել Պաշտպանին ընդունելության և բովանդակալից քննարկման համար։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»