Ներքին 1 տարի առաջ - 18:05 27-11-2024

Պատասխանատուն Կենտրոնական բանկն է․ ՊԵԿ–ի արձագանքը՝ Oragir.News-ի հրապարակմանը

Երեկ Oragir.News-ը նյութ էր հրապարակել, որտեղ բազմաթիվ տնտեսվարողներ բողոքում էին, որ ՊԵԿ-ը իրենց փոխարեն որոշել է, թե POS տերմինալով աշխատող որ ընկերությունը, որ բանկն է սպասարկելու, ինչը լուրջ խնդիրներ էր առաջացրել իրենց համար։

ՊԵԿ-ից արձագանքել են մեր հրապարակմանը, այն ներկայացնում ենք ստորև․

«ՊԵԿ-ը հայտնում է, որ իրականությանը չի համապատասխանում oragir.news կայքի հոդվածի այն
ձևակերպումը, թե «ՊԵԿ-ն է որոշում` քարտի տերմինալով աշխատող ընկերությունները որ բանկի հետ
համագործակցեն»:

Տեղեկացնում ենք, որ շահառուների բաշխումը ՊԵԿ-ը չի իրականացրել: Գործընթացը
տնտեսվարողների համար առավել դյուրացնելու և նրանց ժամանակը խնայելու նպատակով ՊԵԿ-ը ՀՀ
կենտրոնական բանկին աջակցելու նպատակով «Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային
համակարգ»-ում ապահովել է էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնելու հնարավորությունը՝
հաշվի առնելով այն հանգամանքը, որ համակարգից օգտվում են բոլոր տնտեսվարող սուբյեկտները և
ծանոթ են համակարգին։ Դիմումը նախատեսվել է անկանխիկ գործառույթը ՀԴՄ-ում ակտիվացնելու
գործընթացն առավել դյուրին և արագ կազմակերպելու համար։

Այդուհանդերձ հայտնում ենք, որ «Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ»-ում
տեղադրված ՀԴՄ սարքում անկանխիկ վճարման ընդունման գործառույթի ակտիվացման դիմումում հարկ
վճարողների համար համապատասխան բանկի ցուցադրումն իրականացված է ըստ ՀՀ Կենտրոնական
բանկի կողմից տրամադրված տեղեկատվության, որը հիմնված է ՀՀ ԿԲ-ի՝ «Ակբա Բանկ» ԲԲԸ-ի ու
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ի բաց օֆերտայի վրա։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ թեմայի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար
առաջարկում ենք դիմել ՀՀ կենտրոնական բանկ»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը