Ուղիղ եթեր
Մամուլ 1 տարի առաջ - 08:47 23-11-2024

Նորից իրավիճակ է փոխվել․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Մենք գրել էինք, որ հոկտեմբերին Կազանում Ալիեւի հետ հանդիպումից հետո վարչապետ Փաշինյանն ու արտգործնախարար Արարատ Միրզոյանը ՔՊ-ի հետ փակ հանդիպման ժամանակ էյֆորիկ տրամադրության մեջ են եղել` խանդավառությամբ են պատմել հանդիպումից: Փաշինյանն ասել է, որ Ալիեւի հետ մի շարք հարցերի շուրջ կարեւոր քննարկումներ է ունեցել, անդրադարձել են կոմունիկացիաների ապաշրջափակմանը, իսկ ավելի կոնկրետ՝ բեռնափոխադրումների վերականգնմանը, ինչն ամենից շատ է ոգեւորել թե՛ Փաշինյանին, թե՛ Արարատ Միրզոյանին, եւ նրանք ՔՊ-ականներին վստահեցրել են՝ եթե դա տեղի ունենա, Հայաստանը մոտ ապագայում կծաղկի տնտեսապես, եւ մարդիկ գոհ ու երջանիկ կլինեն։ Ասել են, թե նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ սկսեն գործարկել բեռնափոխադրումները՝ Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթգծով։ Եվ որ առաջիկայում պետք է քայլեր ձեռնարկել երկաթգծի վերանորոգման ուղղությամբ:

Այս մասին հրապարակավ խոսել էին նաեւ որոշ ՔՊ-ականներ։ ԱԳՆ մեր աղբյուրներից, սակայն, իմացանք, որ այս նախնական պայմանավորվածությունն էլ է «գրվել սառույցին», եւ ոչ մի քայլ չի արվում այդ ուղղությամբ: Թե որն է պատճառը` կան ընդամենը ենթադրություններ, որ Ադրբեջանը կողմ է ռուսական վերահսկողությանը, որ հետո ցամաքային կապի դեպքում էլ նույն վերահսկողությունը լինի` անվտանգությունն ապահովողը ռուսները լինեն։ Բացի այդ, Ալիեւը, Փաշինյանի պես, չի փորձում «թռնել Պուտինի գլխից», հատկապես որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը դեռեւս չեղարկված չէ։

Ամենից շատ դիտված

22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
11:23 Վարդան Մալխասյանը մահացել է հիվանդանոցում՝ Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով
12:50 Գեղարքունիքում 2-ամյա տղան տանն անզգուշաբար քացախաթթու է խմել ու հիվանդանոցի ճանապարհին մահացել
23:14 Արդարացի խաղաղության մասին կարելի է մոռանալ. ՄԹ պահպանողականների առաջնորդ
20:14 Ոչինչ և ոչ ոք չի կոտրի Ուկրաինային. Լեհաստանի վարչապետն աջակցել է Զելենսկուն
20:28 Զելենսկին Թրամփի էներգետիկ հրադադարը քննարկել է Կանադայի, Ֆինլանդիայի և ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ
16:49 Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա. Անի Ավետիսյանը՝ Շաքիի դեպքի մասին
11:08 Արտարժույթի փոխարժեքները հոկտեմբերի 12-ի դրությամբ
23:32 Հակոբ Շարբաթյանը ոսկե մեդալ է նվաճել պատանիների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում
23:46 ՀՀ զինծառայողները մարզումներ են անցկացրել «Սևան» ականանետով