Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 16:00 21-11-2024

Օրիգինալից չի տարբերվում. կեղծ համարանիշներ՝ Մոսկվայից Երևան. ի՞նչ է անում Ոստիկանությունը

Համացանցում շարունակվում են կեղծ համարանիշների վաճառքը։ Ավելին, կան դեպքեր, երբ դրանք պատրաստում են արտերկրում և առաքում Հայաստանի Հանրապետություն։

Oragir.News-ին հայտնի դարձավ, որ ՌԴ-ում կեղծ համարանիշների արտադրամաս կա, որտեղ պատրաստվում են նաև հայկական համարներ և առաքում Հայաստան։

Տիկտոկում բացված «Авто номера» էջը, որն ունի 4000-ից ավելի հետևորդ, տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է հայկական համարանիշ։ Տեսանյութը նկարող անձն ասում է, որ այն օրիգինալից չի տարբերվում՝ ո՛չ տառաչափով, ո՛չ որակով։

Նշվում է նաև, որ համարանիշներն արտադրվում են ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում և առաքում են ամբողջ աշխարհում։ Այլ երկրների համարանիշներով ևս տեսանյութեր կան։

Oragir.News-ը կապ հաստատեց Ոստիկանություն՝ պարզելու, թե արդյոք կեղծ համարանիշներով երթևեկելու դեպքեր արձանագրվե՞լ են, ի՞նչ պատիժ է կիրառվում նման դեպքերի համար։

Ոստիկանությունից գրավոր հարցում պահանջեցին։ Պատասխանը լինելուն պես՝ այն կհրապարակենք։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը