Ներքին 1 տարի առաջ - 14:30 21-11-2024

Մարդիկ թալանի վերադարձ են պահանջում, ոչ թե Արցախի. Մարուքյանը առաջ է տանում Փաշինյանի հայտնի թեզը

Հայաստանի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, Նիկոլ Փաշինյանի նախկին թիմակից Էդմոն Մարուքյանը երեկ հարցազրույց է տվել, որտեղ անդրադարձել է նաև Փաշինյանի վարկանիշին՝ մեջբերելով Փաշինյանի հայտնի թեզերից մեկը, թե հայ ժողովրդի համար Արցախի կորուստն այդքան հարցեր չի առաջացնում, որքան նախկինների «թալանը» հետ բերելը։

«Եթե դուք նայեք գյուղերի այցերը, մարդիկ ավելի շատ հարցնում են՝ ինչո՞ւ չեն դատել և թալանը հետ բերել, քան հարցնում են՝ ի՞նչ եղավ Լեռնային Ղարաբաղում։ Եթե ձեզ թվում է՝ Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը նվազում է Լեռնային Ղարաբաղի կործանման հետ կապված՝ Արցախի, բնականաբար՝ նվազում է։ Բայց ավելի շատ մարդիկ հիասթափված են, որ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների թալանը հետ չի վերադարձվել, քան, որ Արցախը կորցրել ենք։ Որովհետև Արցախի կորստի հետ կապված՝ մեր ամբողջ դաշտի քաղաքական վերլուծաբանները, որոնք տարբեր ձևերով իշխանության հետ ասոցիացված են, իրենց մեկնաբանություններով՝ այդ բեռը մաքրել են իշխանության վրայից, որ մեղավոր են Արցախի իշխանությունները, որոնք վերջում հեղաշրջում արեցին և ուրիշ նախագահ ընտրեցին, Ռուսաստանն է, բնականաբար, հանձնել, Մակրոնը մի քիչ իրեն «տոչնի» չպահեց, Բայդենը ծեր էր, չէր հիշում, որ բան է խոստացել, մոռանում էր անընդհատ, որ պետք է զանգի Փաշինյանին…»,- ասել է Մարուքյանը։

Ուշագրավ է, որ նախկինների «թալանի» մասին մշտապես խոսում է Նիկոլ Փաշինյանը։ Կառավարության նախորդ նիստում էր անդրադարձել գյուղեր այցելությունների ժամանակ մարդկանց դժգոհություններին, նշել, որ մարդկանց մոտ տպավորություն է, որ Հայաստանում թույլ իշխանություն է.

«Կներեք, ուրեմն թույլը ուժային կառույցներն են, ես թույլ չեմ տա, որ որևէ մեկը ինձ թույլ անվանի»,- Կառավարության նիստում ասել էր Փաշինյանը, որին էլ հաջորդեցին մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների ազատումները։

Մարուքյանի այս հարցազրույցին արձագանքել են նաև սոցիալական ցանցի օգտատերերը՝ նշելով, որ Մարուքյանը Փաշինյանի թելն է թելում։

Oragir.News-ը կապ հաստատեց Էդմոն Մարուքյանի հետ, պարզելու, թե ի՞նչ վիճակագրություն ունի, որ ՀՀ քաղաքացիների մեծ մասը իշխանությունից հիասթափված են ոչ թե Արցախի հանձման, այլ նախկինների «թալանը» հետ չբերելու համար։ Մարուքյանը խուսափեց մեկնաբանությունից՝ պատճառաբանելով, թե հանդիպման է։

«Ես հանդիպման եմ, հետո զանգեք, մի քանի ժամից»,- ասաց Մարուքյանը։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը