Ներքին 1 տարի առաջ - 18:00 20-11-2024

Լրացրեք հարցումը և ստացեք 20.000 դրամ բոնուս. ինչպես են ՀՀ քաղաքացիների քարտերից գումարներ գողացել

«Այսօր տարածված են զեղծարարության բազմաթիվ մեխանիզմներ, երբ հաճախորդները սխալմամբ, առանց ուշադրություն դարձնելու կայքի ծագմանը, հասցեին և պարունակվող տեղեկությանը, խաբվելով նաև առաջարկներին, մուտքագրում են իրենց անձնական տվյալները, ինչի հետևանքով գումարներ են կորցնում։ Օրինակ՝ «Լրացրեք հարցումը և ստացեք 20.000 դրամ բոնուս»»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ բանկերից մեկի աշխատակիցը՝ անդրադառնալով նախօրեին մեր հրապարակած հոդվածին, որտեղ անդրադարձել էինք հակերիների կողմից հաճախորդների հաշիվները կոտրելուն և կողոպտելուն։

Մեր զրուցակիցը ևս մեկ օրինակ բերեց, որը հատկապես վերջին շրջանում զեղծարարների կողմից ամենաշատն է կիրառվում.

«Օրինակ՝ ՀՀ կառավարությունը որոշակի պայմանների դեպքում 50․000-ական դրամ օգնություն է տրամադրում անապահով ընտանիքներին, պայմանը լինում է հետևյալը՝ «Անցնել հղումը, լրացնել քարտային կամ մոբայլ բանկինգի տվյալը», և այդ միջոցով գողանում են մարդկանց անձնական տվյալները։ Հետո մուտք են գործում իրենց մոբայլ բանկինգի կամ էլեկտրոնային դրամապանակների հավելված և դատարկում առկա գումարները, հաշիվները, կարող են նաև վարկ ձևակերպել, որովհետև փաստացի տվյալ պահին, տվյալ հաճախորդի ստորագրությունը գտնվում է իրենց ձեռքում»։

Մասնագետի խոսքով՝ համակարգ մուտք գործելու և գործարք կատարելու համար հաճախորդը պետք է ունենա մուտքանուն, գաղտնաբառը, ապա գործարքը հաստատող PIN կոդ։ Զեղծարարների տեղադրած ակտիվ հղումները բացելու և լրացնելու դեպքում նշված 3 կոդերին զեղծարարը կարողանում է հասանելիություն ունենալ, ինչը թույլ է տալիս հաճախորդի անունից ցանկացած գործարք կատարել։

«Բացի դրանից՝ հաճախորդին սովորաբար ուղարկվում է OTP (one time password) կոդ, որտեղ սովորաբար նշվում է, թե ինչի համար է այդ կարճ հաղորդագրությունը, թե ինչ կարող է անել հաճախորդը այն մուտքագրելով։ Ենթադրենք՝ փոխել գաղտնաբառը, փոխել PIN կոդը, և հաճախորդն առանց հասկանալու զեղծարարին փոխանցում է այդ թվերը։ Արդյունքում հաշիվը ամբողջությամբ նվիրում են զեղծարարին և զեղծարարն ինչ ուզում՝ կարողանում է անել»,- հայտնեցին բանկից։

Oragir.News-ը նախօրեին դիմել էր Ոստիկանություն, որտեղից փոխանցել էին, եթե քաղաքացին հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, ապա այն փոխանցվել է Քննչական կոմիտե։

Տեղեկությունը փորձեցինք ճշտել նաև Քննչական կոմիտեից, սակայն հեռախոսազանգերը մնացին անպատասխան։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում