Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 16:10 20-11-2024

Եթե Երվանդ Քոչարի գործերի անհետացումը պետությունը չի պարզում, նշանակում է` ինքն է կանգնած հետևում

Երվանդ Քոչարի որդին՝ կինոռեժիսոր Ռուբեն Քոչարը և փաստաբան Տիգրան Աթանեսյանն այսօր մամուլի ասուլիս են հրավիրել՝ ներկայացնելով փաստեր Երվանդ Քոչարի թանգարանից անհետացած՝ մոտ 500.000 դոլար արժողության 7 ստեղծագործությունների մասին։

Քոչարը նշեց, որ հայրն ամբողջ ունեցվածքը ժառանգել է տիկնոջը՝ Մանիկ Մկրտչյանին, որն էլ ստեղծել է թանգարանը։

«Նա մեր ընտանիքի ամբողջ արխիվը թանգարանի միավոր դարձրեց, պետությունից որոշ գործեր խնդրեց, որ թանգարանին տրամադրվեն, մեր երկու եղբայրներին էլ խնդրեց, առաջարկեց՝ այն ամենը, ինչ ժառանգված է մեզ, սարքենք ժողովրդական, ոչ թե վերցնենք, մեր տանը պահենք ու վաճառենք, այլ տրամադրենք թանգարանին, որ ցուցադրեն ու ժողովուրդը կարողանա տեսնել»,- պատմեց Ռուբեն Քոչարը։

Նա ասաց, որ թանգարանի հիմնական գործերը հանդիսանում են իր սեփականությունը։

«Ես ու եղբայրս համաձայնվեցինք։ Մորս կենդանության օրոք, որ թանգարանի տնօրենն էր այդ ժամանակ, ես հանձնեցի 21 միավոր գործ, որի համար ստացա հավատարմագիր»,- նշեց Երվանդ Քոչարի որդին։

Նա ասաց, թե մայրն արդեն գիտակցում էր, որ ծանր հիվանդ է, հաշված օրեր են մնացել, արագ մտածել է, թե ով պետք է այդ ամենը տնօրինի։

«Ես համաձայն չէի, ես կինոյի մարդ եմ, ես ուզում էի աշխարհ տեսնել, եղբայրս նույնպես ստեղածագործող անձնավորություն էր, որոշեցին հանձնել մեր հարսին, կարծում էի՝ մեր ընտանիքի միակ ու հավատարիմ մարդն էր, որին կարելի էր վստահել։ Մեր հարսը եղավ ֆոնդապահ, ես շատ հանգիստ էի, ի վերջո, Երվանդ Քոչարի հարստությունը ոչ միայն մեր հարսն է տնօրինում, այլև ժողովուրդը կարող է գնալ ու տեսնել այդ շեդևրները»,- ասաց Ռուբեն Քոչարը։

Անցան տարիներ, Ռուբեն Քոչարն ԱՄՆ-ից վերադարձավ հայրենիք ու, ի զարմանս իրեն, երբ թանգարանում իրեն տեսել է հարսը՝ արդեն թանգարանի տնօրենը, զարմացել է։

«Ասաց՝ «ինչո՞ւ ես եկել, դու ի՞նչ կապ ունես թանգարանի հետ, դուրս արի այստեղից, մի մտի, դու ոչինչ չես արել այս թանգարանի համար»։ Լալան շատ զարմացավ, հետո, երևի, ջուր խմեց, զարմանքն անցավ»,- նշեց նա։

Քոչարի խոսքով՝ երբ մոտեցել է Երվանդ Քոչարի 125-ամյա հոբելյանական տարին, ինքը որոշել է Քոչարի գործերը Հայաստանից դուրս հանել։

«Ասացի՝ իմ սեփականությունը կհանեմ, կցուցադրեմ, հարց տվեցի, ասացի՝ գործերը որտե՞ղ են, լռություն եղավ, ասացին՝ մի շաբաթից հետո կպատասխանեն։ Մեկ շաբաթ հետո Լալա ու Կարինե Քոչարները ինձ բերեցին ցուցակ՝ գունավոր լուսանկարներով՝ կողքը նշած՝ այս-այս գործերը չկան։ Ո՞նց թե չկան, որտե՞ղ են»,- մանրամասնեց Երվանդ Քոչարի որդին՝ նշելով, որ այս ամենը տեղի է ունեցել անցյալ տարվա վերջում։

Փաստաբան Տիգրան Աթանեսյանն էլ ասաց որ բողոք են ներկայացրել կառավարություն, որը հասել է Քննչական կոմիտե, սակայն «գործը զոհվում է»։ Դիմել են նաև ՊՎԾ ու ԿԳՄՍՆ։

Քոչարն ասաց, որ անհետացած ստեղծագործություններից միայն մեկի տեղը գիտեն՝ Մոսկվայում է, ևս մեկ ստեղծագործության մասով էլ կասկած ունեն, մտածում են՝ ֆիզիկական անձի են նվիրել, բայց անուն չեն հրապարակի։

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
10:00 Աբովյանում «մեգանախագծերի» մրցավազք է, բայց դեռևս միայն ձախողված
23:00 Կոյուղաջրերը լցվում են նկուղները. Գյումրիի բազմաբնակարան շենքում անելանելի դրություն է
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև
09:19 Ինչպես Արցախյան 1-ին պատերազմի ժամանակ Սարիբեկ Մարտիրոսյանը փրկեց փոքրիկ աղջկան
09:52 60-ամյա վարորդը «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի թափքից քարերն ու հողակույտը բեռնաթափելիս կողաշրջված հայտնվել է ձորում․ կա վիրավոր
15:29 Ծառուկյանի դաժան խոստումը․ մարտիկը բացահայտել է, թե ինչպես է ավարտելու առաջիկա մենամարտը
16:38 Սարիգյուղում «Mercedes»-ը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը. կան վիրավորներ
11:11 Մարտունիում համերգի ժամանակ 18-ամյա երիտասարդը գլխի հատվածում հարված է ստացել և տեղափոխվել Երևան