Միտք Ներքին 1 տարի առաջ - 13:30 20-11-2024

Քանի՞ տարի է պետք հասկանալու համար, որ Նիկոլի համար հայրենի, հարազատ, սուրբ որևէ բան չկա

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Առավոտ լույսով ընկերս աչքալուսանք տվեց, որ իր լրահոսում հերթական կեղծ օրակարգով («Արագած vs Արարատ») միայն մեկ գրառում է տեսել և որ մարդիկ վերջապես իմունիտետ են ձեռք բերել Նիկոլի կտերից։ Ցավոք, իմ լրահոսում հակառակ պատկերն էր. 2 օր է Նիկոլի էջի նոր գլխանկարն են քննարկում։

Ընդհանրապես, «29800 քառակուսի կմ», «Հայրենիքը պետությունն է», «Մեր սարը Արագածն է, ոչ թե Արարատը» տիպի քարոզչական կտերի խնդիրը ոչ միայն այն է, որ դրանք դառնում են օրակարգային, այլ որ շատերս ապրիորի դրանք ընկալում ենք ոչ թե որպես կուտ, այլ որպես Նիկոլի ԻՐԱԿԱՆ դիրքորոշում։
Այսինքն Նիկոլը, իբր, Արագածն է համարում իր հայրենի սարը, դուք էլ, ընկերնե՛ր ջան, կամ փորձում եք բացատրել, որ ախր չէ, Արարատն էլ է հայրենի սար, կամ քլնգում ու ծաղրում եք «արագածացումը»։
Լավ, իսկապե՞ս կարծում եք, թե որևէ նիկոլական պաշտպանելու է Արագածը կամ հայկական հողի գեթ 1 քառակուսի մետր։

Մոռանո՞ւմ եք, որ 5 տարի առաջ նրանք նույն խանդավառությամբ, նույն վստահությամբ Աղդամն իրենց հայրենիքն էին հռչակում։ Մոռացե՞լ եք, ոնց էր կոկորդը պատռում, թե «Արցախը Հայաստան է և վերջ»։ Ախր այն ժամանակ էլ էիք այդ ամենը լրջորեն քննարկում։

Քանի՞ տարի է պետք հասկանալու համար, որ Նիկոլի համար հայրենի, հարազատ, սուրբ որևէ բան չկա։ Որ նա պատրաստ է ծախել անխտիր ամեն ինչ և դավաճանել անխտիր բոլորին։ Դավաճանել և՛ մարդկանց, և՛ գաղափարներին։

Մինչև ե՞րբ է «ապիկարը», «տգետը», «անհասկացողը» այսպես լկտիաբար բոլորիդ մատերի վրա ֆռացնելու»:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան