Ներքին 1 տարի առաջ - 16:15 19-11-2024

Հրաժարական տված ՔՊ-ական համայնքապետը սպանության դեպքով հարցաքննվել է

Երևանի 17-րդ թաղամասում 3 օր առաջ տեղի ունեցած սպանությունից հետո Փարաքարի ՔՊ-ական համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը, թեև հրաժարական տվեց, բայց ո՛չ նա, ո՛չ էլ ՔՊ կուսակցությունը որևէ պարզաբանում չտվեցին, թե ինչ կապ ուներ այդ միջադեպը ՔՊ-ական համայնքապետի հետ։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել հրաժարական տված համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանի հետ, սակայն հեռախոսն անջատված էր։

Փարաքարի համայնքապետարանի աշխատակիցներն էլ հեռախոսազանգերին չպատասխանեցին, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ համայնքապետարանում աշխատանքները պարալիզված են, որևէ մեկը տեղում չէ։

Հիշեցնենք, որ մամուլը գրել էր, որ սպանության ժամանակ դեպքի վայրում է եղել նաև ՔՊ-ական համայնքապետը, և որ վերջինս ոտքի շրջանում հրազենային վնասվածք է ստացել։

Oragir.News-ը կապ հաստատեց Քննչական կոմիտե՝ պարզելու, թե արդյոք ՔՊ-ական նախկին համայնքապետը հարցաքննվե՞լ է։

«Քրեական վարույթով իրականացվել են հարցաքննություններ, դեպքին մասնակից անձանց ինքնությունները պարզվել են։ Վարույթի շրջանակներում կատարված նախաքննությամբ բացի մահացածից՝ պարզվել է ևս 2 հրազենային վնասվածքներ ստացած անձանց տվյալներ։ Մեկ անձի նկատմամբ այդ քրեական վարությով քրեական հետապնդում է հարուցված»,- ասաց ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Oragir.News-ի տեղեկություններով՝ քրեական հետապնդում է հարուցվել և հետախուզում հայտարարվել հենց կրակող անձի նկատմամբ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 16-ին սպանություն է եղել Երևանի 17-րդ թաղամասում: Սպանվել է 42-ամյա Արթուր Մանուկյանը: Ոտքի շրջանում հրազենային վնասվածք է ստացել նաև Փարաքարի ՔՊ-ական համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը: Սպանության կասկածանքով դեպքից հետո որոնում են Գյուլնազարյանի ընկերոջը:

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով