Ներքին 1 տարի առաջ - 09:41 19-11-2024

Շրջանառության մեջ է դրվել հատուկ բացիկ

Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում փոստի պատմությանը նվիրված ֆիլատելիստական ցուցահանդեսի շրջանակում նոյեմբերի 18-ին մարվել և շրջանառության մեջ է դրվել ֆիլատելիստական ցուցահանդեսին նվիրված հատուկ դրոշմակով բացիկ:

Միջոցառումը, որը կազմակերպվել է Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի կողմից, մասնակցել է նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը: Բացիկի մարումն իրականացրել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Արման Աբրահամյանը, Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Զարուհի Հայրապետյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Բացիկի մարման արարողությունից հետո պաշտոնյաները ծանոթացել են ցուցահանդեսում ներկայացված նամականիշների, ծրարների հավաքածուներին։ Բացիկի աջ հատվածում պատկերված է Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի լոգոտիպը, իսկ բացիկի ձախ հատվածում առկա են «Ֆիլատելիստական ցուցահանդես», «Երևան 2024» և «Փոստի պատմություն» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով: Բացիկի վրա նաև պատկերված է փոստի պատմությանը նվիրված ֆիլատելիստական ցուցահանդեսի լոգոտիպը:

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով